Բաժիններ՝

«Կրթության մասին օրենքի վերջին խմբագրված տարբերակը շատ կոնկրետ մի անձի շահերով է պայմանավորված». Արայիկ Հարությունյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ են անցկացվում:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց.

«Դուք մեր պրոֆեսորադասախոսական կազմին քիչ առաջ ձեր ելույթում կոչ արեցիք չառաջնորդվել անձնական շահերով, բայց չե՞ք կարծում, որ օրենքի վերջին խմբագրված տարբերակը, որ բերվել է, շատ կոնկրետ մի անձի շահերով է պայմանավորված, մասնավորապես, որ խորհուրդները հաստատվում են վարչապետի կողմից, և, որ Երևանի պետական համալսարանի վերաբերյալ այստեղ առանձին դրույթ կա: Գոնե գրեիք՝ կառավարություն, վարչապե՞տն է հիմնադիրն այս ամեն ինչի»:

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ, ի վերջո, գոյություն ունի համալսարան, համալսարանի խորհուրդը պետք է ինչ-որ մեկի կողմից հաստատվի, ու այդ համալսարանի խորհուրդն այդ հիմնադրի իրավասության ներքո է. «Հիմա կարող է՝ կրթության նախարարը հաստատի, կարող է՝ կառավարությունը հաստատի, ես չեմ համարում սա կոնցեպցիոն փոփոխություն: Մենք իրավաբանական բաց ենք լրացրել: Այդտեղ որևէ սկզբունքային խնդիր չկա, առաջարկ արեք, կքննարկենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728