Հանրային խորհուրդը նոր կարգավիճակ կստանա

Հանրային խորհուրդն այսուհետև կդառնա վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում։

Գործադիրն օգոստոսի 27-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով  ընդունել է որոշում և հաստատել  «Հանրային խորհրդի մասին» օրենքում  առաջարկվող փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ,   Հանրային խորհուրդը, որը գործող օրենքով   Կառավարությանը կից  խորհրդակցական մարմին էր և իր գործունեությունն ապահովում էր գրասենյակի կարգավիճակ չունեցող քարտուղարության միջոցով, փոփոխություններով այդ մարմինը  պետք է դառնա վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում։

Ըստ  նախագծի՝ Հանրային խորհրդի քարտուղարության իրականացվող գործառույթներն առավելապես համապատասխանում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքին, ուստի այսուհետև պետք է ապահովի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի դրույթներով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը վերաբերող դրույթների իրականացումը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները պետք է դեռ ընդունի խորհրդարանը։

 

Տեսանյութեր

Լրահոս