168.am-ը թեմայի վերաբերյալ փորձեց մանրամասներ ճշտել գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովից, քանի որ պատերազմի առաջին օրերից սկսած՝ մի քանի անգամ անդրադարձել էինք գեներալ-գնդապետի այդ օրերի գործունեությանը:
«Եթե հաջողվեր Ղարաբաղի հարցում ավելի շուտ պայմանավորվածության գալ դիվանագիտորեն, ապա 5 շրջանները, միևնույն է` անցնելու էին Բաքվին պարզապես խաղաղ ճանապարհով»,- այս մասին քիչ առաջ ռուսաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Արցախը դավադրաբար հանձնած դավաճան Նիկոլը ձերբակալել է ստորագրված պիղծ փաստաթղթի դեմ պայքարող ընդդիմության մի շարք առաջնորդների։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը:
Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին․ ՈՒՂԻՂ
Այս փաստաթղթով ոչ միայն տարածքներ կորցրեցինք, այլև՝ ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն դրվեց Հայաստանի վրա, որը վճարելու ենք մենք ու մեր սերունդները:
«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը փաստեց, որ իրենք, ցավոք, համարժեք չեն իրականությանը։ Ձևակերպումները և շեշտադրումները արհեստականորեն շեղելու փորձերը միայն կարող են բարդացնել իրենց իսկ վիճակը։
Հայաստանում և սփյուռքում մերժում են այն կապիտուլյացիան, որը մեզ պարտադրվում է։ Այս մասին ՀՅԴ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով ընդդիմադիր կուսակցությունների առաջիկա անելիքները։
«Քիչ առաջ ես ստույգ տեղեկություն ստացա, որ նույնիսկ այս օրերին, շատ շուտով ՀՀ-ում անջատվելու է ինտերնետը, այսինքն մարդ, ով ամեն օր ֆեյսբուքում է, ամեն օր հանրության հետ աշխատում է ինտերնետի միջոցով, իր իշխանությունը չկորցնելու համար նույնիսկ պատրաստ է անջատել ինտերնետը ՀՀ-ում»,-ասաց Արսեն Բաբայանը:
Ընդդիմությունը՝ առաջիկա անելիքների մասին․ ՈՒՂԻՂ
ԱԱԾ-ն քիչ առաջ ձերբակալել է ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ԱԺ նախկին փոխոսնակ, «Հայրենիք» կուսակցությունից Արա Սահակյանին:
Իմ Քայլը խմբակցությունը վստահ է, որ հանրությունը պիտի ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Միևնույն ժամանակ, խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։
«Լսելով իմ երկրում տիրող տխուր իրավիճակի մասին, ես նախաձեռնեցի գալ Հայաստան և անձամբ օգնություն ցուցաբերել Արցախից տեղափոխված ընտանիքներին և զինված զինծառայողների ընտանիքներին: Իմ այս գաղափարի շուրջ համախմբվեցին շատ մարդիկ: Կարճ ժամանակահատվածում հավաքեցինք որոշակի գումար, որը ես բերեցի Հայաստան ինձ հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Քրիստինե Երեմյանը, ով հիմնադրամներին գումար ուղարկելու փոխարեն՝ որոշել է անձամբ ԱՄՆ-ից գալ Հայաստան և գումարն ավելի հասցեական օգտագործել:
ԱԺ նախկին փոխխոսնակ, «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արա Սահակյանը ևս ձերբակալվել է: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը: Արա Սահակյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1–ին մասով՝ Զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որը պատժվում է 4-ից 10 տարի ազատազրկմամբ։
ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ 225 հոդվածի առաջին հատկանիշով (ապօրինի հավաքի կազմակերպում)։ Այս մասին 168․am-ին հայտնեց նրա օգնական Գեղամ Պետրոսյանը։
Հիմա՛, հե՛նց հիմա, ձեր կյանքի նվիրումը, ձեր աշխատանքը, ձեր կարիերան Նիկոլը զրոյացրեց ու ձեզ դարձրեց կապիտուլյացիայի ակտը նախապատրաստած դավաճաններ։ Զորիկ, ես քեզ գիտեմ՝ քո բոլոր ուժեղ և թույլ կողմերով: Մենք հիմա ունենք տարբեր քաղաքական հայացքներ։ Բայց ես գիտեմ՝ դու դավաճան չես։ Մի վերցրու քո և դիվանագիտական ամբողջ կորպուսի վրա դավաճանի խարանը։ Հրաժարական տուր։ Խոսիր: Պատմիր, թող ժողովուրդը իմանա: Պատմի, որ ներվես։
Մինչ հայաստանյան հասարակությունն ուշքի չի գալիս նոյեմբերի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության տեքստի ծայրահեղ միակողմանի բովանդակությունից, որը ողջ ծավալով իրագործման դեպքում «խոստանում է» մշուշոտ հեռանկար Արցախի հայկական բնակչության և ընդհանրապես Արցախի հայկականության համար, աշխարհաքաղաքական գործընթացներն Արցախի շուրջ չեն դադարում։
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը։
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին՝ արտահերթ նիստ անցկացնելու համար։
Քիչ առաջ տեղեկացանք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանին տարել են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ):
Քիչ առաջ ԱԺ բակում ինչ-որ բան պայթեց և ծուխ դուրս եկավ։ Ոստիկաններից մեկը լրագրողներին ասաց, որ քաղաքացիներից մեկն է նետել, նա հիմա ձերբակալված է։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնեց, թե ինչու է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետը համաձայնել պատերազմի դադարեցման վերաբերյալ փաստաթղթին։
Այս պահին շարունակվում է բարձրանալ բազմահազար հայաստանցիների ու արցախցիների բողոքի ձայնը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած խայտառակ փաստաթղթի, որով հանձնվեց Արցախը:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից ԱԱԾ դիմաց լրագրողները հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած Արցախի կապիտուլյացիայի փաստաթղթի կետերը փոխելու ի՞նչ տարբերակներ կան: «Նոր բանակցող, նոր պայմաններ»,- ի պատասխան՝ ասաց Արթուր Վանեցյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերից առաջ ներկայացրել էր սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 8-ը ժողովրդին ուղղված իր կոչերից հատվածներ, որը, նրա խոսքով՝ նպատակ ունի, որպեսզի չփնտրեն դավաճանների ու հող ծախողների։
«Քրեական գործ է հարուցվել 307.4 հոդվածով. որպես վկա եմ հանդիսանում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ: Երևի թե Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիրը ստորագրելու մասին բարձրաձայնելը և բողոքի ձայն բարձրացնելը այս իշխանությունները համարում են տեղեկատվության հրապարակման խախտում»,-ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին՝ արտահերթ նիստ անցկացնելու համար։
Արայիկ Հարությունյանի հատուկ կոչը արցախահայությանը
Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոյեմբերի 11-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով Արցախի կապիտուլյացիային և հարցին, թե դրան Արցախում ինչպե՞ս են վերաբերվում, ասաց, որ այս ամենը պետք է վերլուծվի, և պարտավոր են վերլուծելու։
«Մենք ունենք հարցի լուծման երկու ճանապարհ. Մեկը, որ վարչապետը հենց հիմա պատրաստի իր հրաժարականի տեքստը և հեռանա: Այն մարդը, ով կառավարության շենքում նստած ստորագրեց կապիտուլյացիայի խայտառակ պայմանագիրը, այս պահին այս շենքում չէ, հայտնի չէ նրա գտնվելու տեղը: Ինչ-որ պադվալներից ղեկավարում է մեր ոստիկանությանը, ԱԱԾ-ին: Մեզ թաքնված ղեկավար պետք չէ»,- կառավարության դիմաց հայտարարեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը: