
Խուզարկություն է կատարվում Դավիթ Տոնոյանի տանը, իսկ Ստեփան Գալստյանը հրավիրվել է ԱԱԾ

168.am-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շրջապատից փոխանցեցին, որ նրա տանը խուզարկություն է կատարվում: Մեր տեղեկություններով, խուզարկել են նաև Դավիթ Տոնոյանի մոր բնակարանը, որտեղ նա ապրում է դստեր հետ։
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից էլ մեզ փոխանցեցին, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը հրավիրվել է ԱԱԾ: Նրա բնակարանը, մեր տեղեկություններով, ևս խուզարկվել է: