Բաժիններ՝

Հայությունը սգում է Հայկոյի անժամանակ մահը

Այսօր, կյանքի 48-րդ տարում, շուրջ 10 օր քովիդի դեմ դաժան պայքար մղելուց հետո իր երկրային կյանքի ուղին սկսեց տաղանդաշատ երգահան, երգիչ, ՀՀ վաստակավոր երգիչ Հայկոն (Հայկ Հակոբյան): Տաղանդաշատ երգչի, կոմպոզիտորի ու պարզապես լավ մարդու մահը սգում են թե արվեստագետները, մշակույթի, քաղաքական գործիչները, թե հասարակ մարդիկ:

«Հայկոս, բարի ճանապարհ Վերև»,- գրել է երգահան Ավետ Բարսեղյանը։

Երգչուհի Սիրուշոն ինստագրամի իր էջի սթորի բաժնում Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Եղբայր կորցրեցի… Տաղանդ կորցրեցինք»:

«Հայկ ջան։ Լուսավոր, բարի ու տաղանդաշատ մարդ։ Պակասդ չի լրացվի։ Հավերժ լույսերի մեջ մնաս»,- գրել է հաղորդավար, հումորիստ, երգիչ Արամ MP3-ը։

«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց:

Մի կերպ ինձ հավաքեցի, որ գրեմ…

Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով ՄԵՂԵԴԻ, որակ, հուզելով, անկեղծանալով իր երգով, հոգին մեզ բացելով…

Մաքրամաքուր գնաց… իր խղճի ու տեսակի առաջ ՄԱՔՈւՐ…

ՈՐԱԿՈՎ ՄՆԱՑ, ԸՆԿԵՐ ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր ՀՆՉՅՈւՆՈՎ…

Մենք՝ աղքատացանք…

Իսկ ինքը ուղղակի գնաց ՎԵՐև…. սիրո ճամփով դեպի ՎԵՐև….

Հայկո ջան, ընկեր ջան, ախպեր ջան…. ինչի՞ էիր էդքան շտապում….

Խաղաղ մնա Հայկո ջան…

Կարոտներով թողեցիր…»,- գրել է հաղորդավար-դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։

«Հայկո ջան: Հավատս չի գալիս… Հազար ափսոս։ Իր Երաժշտական ոճին միշտ անդավաճան երգիչ, հրաշալի կոմպոզիտոր և լավ մարդ։ Հոգիդ լույսի մեջ թող լինի, Ննջիր խաղաղությամբ»,- գրել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանը։

«Հավատալու չի, որ էլ չկաս ախպերս…

Լույսերի մեջ մնաս, Հայկո ջան»,- գրել է դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը։

«Հայկո ջան… ինչ ափսոս… ննջիր խաղաղությամբ և ապրիր քո երգերում և մեր հուշերում…»,- գրել է Արմեն Աշոտյանը։

«Բարի ճանապարհ, ախպեր ջան…

Շնորհակալ եմ քո երաժշտության, քո բարության ու քո հետ բազմաթիվ անգամներ աշխատելու համար… Բարով մնաս, Հայկո ջան… Կհանդիպենք մի օր… Հաստատ»,- գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ քովիդի դեմ, սակայն նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․. Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին և մեզ՝ տաղանդավոր Մարդ կորցրեցինք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵրՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Բոլորս հույս ունեինք, որ նա կհաղթահարի, բայց, ցավոք սրտի, նա մահացել է։ Անհավանական տաղանդավոր մաեստրո Հայկո։ Շնորհակալություն ամենի համար։ Շնորհակալություն երաժշտության ու աջակցության համար։ Սա մեծ կորուստ է բոլորիս համար։ Անկեղծ ցավակցություններս հարազատներին ու մտերիմներին»,- գրել է ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը։

«Հայկո ջան… Հավատս չի գալիս…»,- գրել է երաժիշտ Գարիկ Պապոյանը։

«Լուսավոր հիշատակ լուսավոր մարդուն»,- գրել է ռուսաստանաբնակ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան:

«Հայկո ջան:

Էս ինչ արեցիր:

Սիրո ճամփով դեպի վերև». երգչուհի Լիանայի կսկիծով լի խոսքը:

«Շատ եմ ցավում…

Սիրելի երգիչ, տաղանդավոր կոմպոզիտոր ու լավ մարդ, ննջիր խաղաղությամբ»,- գրել է հումորիստ, դերասան Հովհաննես Դավթյանը:

«Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, սիրված մարդ, սիրված երգիչ»,- գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Սեր էր կյանքդ… ժպիտդ… բարությունդ… տաղանդդ… երգդ… Սեր տար հետդ… մեր սերը որպես քեզ շնորհակալ լինելու բյուրեղ»,- գրել է Մշակույթի վաստակավոր գործիչ հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը:

«Հայկո ջան, լավ ու ջերմ ընկեր ջան, չպիտի սենց լիներ…. շուրջ բոլորդ դրական էներգիա էիր սփռում, միշտ պատրաստակամ, միշտ մարդկային…. ու միշտ դեպի վերև ձգտող…. գնացիր Վերև…. խաղաղությամբ ննջես….»,- գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Գնաց, բայց կմնա…

Կմնա այնքան, որքան նրան կհիշեն և կհնչեն նրան պատկանող ստեղծագործությունները…»,- գրել է գյումրեցի քաղաքագետ, դասախոս Գագիկ Համբարյանը:

«Լույսերի մեջ հանգչես, իմ երիտասարդ բարեկամ, մեր անզուգական Հայկո»,- գրել է գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:

«Հայկո ջան…երգիչ, ընկեր, տղամարդ…»,- մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն է գրել:

««Մանկության ընկեր…, հոգիդ լույսերի մեջ մնա… շուրջ 20 տարի ապրելով նույն շենքում, նույն հարկում` միշտ հիացել ենք քեզնով ու քո տաղանդով…»,- գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Ֆարմանյանը:

«Մեծ, շատ մեծ կորուստ: Հայկո ջան, մեր բոլորի սիրելի երգիչ, խոսքեր չկան գրելու: Շատ, շատ ափսոս… Երկնքի ամենափայլուն աստղերից մեկը դարձար: Լույսերի մեջ ննջես»,- գրել է ստամբուլահայ երգչուհի Սիբիլը:

«Աստված քեզ միշտ լույսերի մեջ պահի, իմ դրական, բարի, ժպտերես, տաղանդավոր ու հարազատ Հայկո ջան»,- գրել է քաղաքագետ Թևան Պողոսյանը:

«Հայաստան գալուն պես ծանոթացա քեզ հետ, եւ դու ամեն ինչ արեցիր, որպեսզի ես սկսեմ աշխատել ամենապրոֆեսիոնալ մարդկանց հետ: Եվ ես դա երբեք չեմ մոռանա: Աննկարագրելի ցավ, Հայկո ախպեր: Աստված հոգիդ լուսավորի»,- գրել է երգիչ Արամեն:

«Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ, երգահան Հայկոն, ով իր մեծ ներդրումն է ունեցել հայկական երաժշտության զարգացման, տարածման գործում:

Ցավակցում եմ Հայկոյի ընտանիքին, հարազատներին, նրա երաժշտության սիրահարներին ու երկրպագուներին:

Թող Աստված հոգին լուսավորի»,-գրել է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանը:

«Հավատում էինք, որ հրաշք կլինի, բայց…

Մեր լավ ընկեր, տաղանդավոր մարդ… Լույսերի մեջ մնաս, մեր Հայկո…»,-գրել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նունե Եսայանը:

«Հայկո , ՎԵՐԵՎ …

Մեր օրերի տաղանդավոր արտիստը, անչափ դրական և լուսավոր մարդը…

Լույսերի մեջ մնաս…»,-գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:

« Հոկտեմբերին պայմանավորվել էինք հանդիպել…

Շատ ծանր է հավատալ։

R. I. P Հայկո ջան…»,-գրել է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

«Հայկո ջան…»,-գրել է Լևոն Քոչարյանը:

«Հայկո ջան».-գրել է երգիչ Գոռ Սուջյանը:

«Ցավում ենք լսել հայ արտիստ Հայկոյի մահվան մասին։ Հայկոն 2007թ.-ին իր երկիրը ներկայացրել է «Եվրատեսիլում» եւ իր «Anytime You Need» բալադով զբաղեցրել ութերորդ հորիզոնականը։ Դու միշտ մեր սրտերում կլինես»,- ասված է Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական էջում։

«Շատ եմ ափսոսում։ Մենք այնքան հույս ունեինք»,- Instagram-յան էջի Stories բաժնում գրել է Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, երգչուհի Զառան:

«Հայկո, լույսերի մեջ լինի հոգիդ։ Հայկո, տեսակետ ու դիրքորոշում ունեցող արվեստագետ։ Աբգարիս նման երկինք գնացիր սեպտեմբերի 29–ին։ Հայկո, դու ավելի ողջ ես, ավելի ներկա քան դեմք չունեցող, քծնող ու սողոցող, այսպես կոչված, մտավորականները»,-գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Հայկո ջան, իմ մանկության ու պատանեկության երգիչ, լավ ու բարի մարդ, ձայնդ ու երգերդ ականջներումս է ու կմնա միշտ…
Հազար ափսոս…»,-իր ֆեյսբուքյան էջում գրում է երգչուհի Սոնա Ռուբենյանը։

«Ափսոս»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Անավարտ կյանք…
Հանգչիր խաղաղությամբ?RIP Hayko jan!»,-գրել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը։

«Հավերժ սիրո երգիչ, գիտեմ՝ վերևում ու վերևից էլի սեր ես տալու»,-գրել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը Տիգրան Վիրաբյանը։

«Ընկերս, ախպերս, Հայկոս, սիրտս, կեսս….»,-գրել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը։

«Լույսերի մեջ մնաս ախպեր ջան..»,- գրել է երգիչ Սևակ Ամրոյանը։

«Տարօրինակ է… Ծափահարելու փոխարեն ազգովի աղոթում էինք քեզ համար…

Ցավոք չօգնեց…

Չօգնեց այն մեծ սերն անգամ, որ հանդիսատեսը , ընկերներդ, հարազատներդ շռայլորեն նվիրում էին քեզ… Արժանի էիր… քանի որ ազնիվ էիր, բարի էիր, օգնող ու հարեհաս ընկեր էիր…

Միտքս անգամ կանգ է առնում, երբ անցյալ ժամանակով եմ խոսում քո մասին…

Իրական աստղերն այնտեղ՝ երկնքում դառնում են ամենավառ ու ամենապայծառ աստղը։ Ես կփնտրեմ քեզ այնտեղ, կնայեմ գիշերում շողշողացող ճառագայթներիդ ու կհամոզվեմ, որ այնտեղ՝ քեզ մոտ ամեն բան լավ է։

Ցավակցում եմ բոլորիս…»,-գրել է Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը։

«Հայկո, մենք քեզ սիրում ենք։ Եվ միշտ կսիրենք։ Ընկերներ, կյանքից հեռացել է լավ մարդ, տղանդավոր երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը։

Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Նոր հայեր» թիմի երաժշտական գործիքավորումների հեղինակը, հիանալի երաժիշտ, կոմպոզիտոր, անվահավանական խարիզմատիկ մարդ, 2007թ.-ի «Եվրատեսիլի» մասնակից։ Կենսասեր, արեւոտ ու լուսավոր մարդ, հուսալի ընկեր։

Չեմ կարողանում հավատալ, որ այլեւս մեզ հետ չես։ Եվ երբեք չեմ կարողանա համակերպվել դրա հետ։ Քեզ հետ այնքան բան ենք արել եւ այնքան բան ենք անցել միասին։

Հայկո ջան։ Դառը պահեր եւ ոգեւորված հաղթանակներ․ այդ ամենը եղել է քո կյանքում։ Իսկ հիմա դու չկաս։ Ինչքան սարսափելի է։ Մեծ կորուստ հայկական մշակույթի համար։

Մեծ կորուստ ինձ համար։ Լուսավոր հիշատակ։ Լույսը, որը դու ճառագում էիր, միշտ կմնա մեզ հետ։ Ես առհավետ կհիշեմ քո ձայնն ու քո ժպիտը։

Շնորհակալ եմ քեզ ամենի համար, երկնային արքայություն»,- գրել է ռուսաստանաբնակ հումորիստ-դերասան Գարիկ Մարտիրոսյանը։

«Լավագույնները մեզ թողնում ու հեռանում դեպի հավիտենություն:

Քո մասին ճշմարիտ խոսքեր շատ են հնչել ու վստսահ եմ դեռ շատ են հնչելու ,ախպերս։

Դու բարության ու խաղաղության հոմանիշ էիր։

Հիշում եմ 2005-ը։ Ես՝ երիտասարդ ու անփորձ գործիչ, որոշել էի առաջադրվել Ալավերդու քաղաքապետի ընտրություններում։

Ընկերներս՝ Արմեն Աշոտյանն ու Արման Սահակյանն, առաջարկեցին մեր ուժերով մշակութային տոն պարգեւել իմ փոքրիկ հայրենիքի բնակիչներին։

Տղերքը մեր Մենչի ու Գրիշի հետ ամեն ինչ անում էին դրա համար։ Դու Հայաստանում չէիր, բայց զանգահարեցիր, ասեցիր,որ տոմս ես առնում ու պետք է «երգես ախպորդ համար»։ Ու եկար հասար:

Դա էր քո տեսակը՝ միշտ կանգնել մտերիմների կողքին։

Հաճախ չէինք խոսում, բայց ամենակարեւոր պահերին դու միշտ սատար էիր կանգնում։

2018-ի ապրիլն էր… Դու զանգահարեգիր, ասեցիր «ապեր, մեր բալիկին /Նարեիս/ փոխանցի, որ ես իր կողքն եմ» ։ Ու դա քո էությունն էր, Հայկո ջան։

Վերջերս ճակատագրի բերումով միշտ տխուր առիթներով էինք հանդիպում։

Վերջին անգամ հանդիպեցինք ամիսներ առաջ մեր ընկերներից մեկի ծնողի հոգեհանգստին։

Ասեցիր՝«ախպերս, անպայման հանդիպենք սեղանի շուրջ մեր ջահելությունը հիշենք»։

Չհանդիպեցինք իմ պատճառով, ես ինչպես միշտ «խառն էի գործերով»։

Վստահ եմ, դեռ հանդիպելու ենք երկնային հարկերում։

Հանգչիր խաղաղությամբ, Լավ Մարդ»,-գրել է Էդուարդ Շարմազանովը։

«Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։

Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր։

Հ․ Գ․ Այսօր եւ վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը»,-գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Հայկոս Սիրո երգեր երգող սե՛ր Հայկոս… Իմ նրբաճաշակ, տաղանդավոր, զգայական, բարի…

Ախր ո՞նց կլինի այսպես

Երկու օր է լուռ եմ… չեմ համակերպվում…

Ինչ-որ բան սխալ է…

Կռվում եմ հետդ, ախր ո՞ոոոոոնց կլինի առանց Հայկո… Հայկոս, հարազատս, կհանդիպենք «Երազ մեր երկրում…»,-գրել է երգչուհի Շուշան Պետրոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս