Խաղաղության մասին իշխանությունների բոլոր լոլոներն ուղղակի պղպջակներ են. «Մաֆիա» խաղը պրոյեկտված է մեր իրականության վրա. Վիոլետ Գրիգորյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանաստեղծ, գրող Վիոլետ Գրիգորյանն է:

Բանախոսը համոզված է.

  • Խաղաղության մասին իշխանությունների բոլոր լոլոներն ուղղակի պղպջակներ են:
  • Հայաստանի և Իրանի միջև միջանցք են ուզում սարքել և արդեն գաղափարապես են պատրաստում:
  • Նիկոլի՝ «պատասխանատու եմ, բայց ոչ թիվ մեկ մեղավորն եմ» խոսքը դեղին մամուլի լրագրողի բառախաղ է:
  • Եթե Նիկոլ Փաշինյանը կես միլիմետր մտածեր էս ժողովրդի, պետության մասին՝ պետք է հրաժարական տար:
  • Դեռ 2008-ին էի գրել, քաղտեխնոլոգիա է՝ երբ ժողովուրդը սկսում է ժողովրդի դեր խաղալ:
  • Զարմանալիորեն, շատերս էինք մտածում, որ եթե Արցախը հանձնվի՝ մարդիկ դուրս կգան փողոց, ու սրանք՝ այս իշխանությունները, շատ արագ կհեռանան:
  • Կարմիրներ ու սևեր… «Մաֆիա» խաղն ամբողջությամբ պրոյեկտված է մեր իրականության վրա:
  • Ոչ միայն քաղաքական դաշտն ապականեցին, այլ նաև արվեստի, գրականության միջավայրը պարզունակացրեցին:
  • Լիբերալ աշխարհն արվեստը, գրականությունը մակերեսային, պերֆորմատիվ գործիք է սարքում:
  • Հեղափոխության օրերին ինձ համար հասկանալի էր, որ ժողովրդի ինքնախաղը, ինքնաբեմադրումը՝ «դուրս ենք եկել փողոց՝ ինչ ուզենք՝ կանենք», շատ շուտ վերջանալու է:
  • Համակարգային քայքայում է, գիտակցված և ուղղորդված քաղաքականություն է եղել:
  • Հայաստանը երկիր է, որ սահմանափակվել է Երևանում. մնացածը շարունակում է ապրել վտանգի տակ ու ճամպրուկային հոգեբանությամբ:
  • Դրանք սիրուն փաթեթավորված նախադասություններ են՝ «Արցախը տվեք ու լավ ապրեք ադրբեջանցիների հետ». ձրի պանիրը միայն մկան թակարդում է լինում:
  • Լրիվ խավարի մեջ ենք, ոչինչ չգիտենք, նույնիսկ ռազմական մեկնաբանությունները շատ հաճախ քաղաքականացված են:
  • Մեր որոշ օլիգարխներ այդ հեղափոխության պատվիրատուներն էին, նրանք էին ցանկանում, որ հայ-թուրքական սահմանը բացվի:
  • Անտեսանելի շահեր կան. Նրանք, ովքեր պաշտպանում են այս իշխանություններին, կամ չեն պատկերացնում՝ ինչ է եղել, կամ լուրջ շահառու են:
  • Հեղինակությունը պահելու համար պետք է ոմանց սիրաշահեն, էգոն պահելն ավելի կարևոր է ոմանց համար, քան սեփական սխալն ընդունելը: Ի՞նչ դժվար է՝ ասա՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ազատվիր էգոիցդ ու հանգիստ ապրի:
  • Երկրի խնդիրներով խիստ մտահոգ մարդիկ օր օրի շատանում են, իսկ նրանց մտահոգությունը՝ խորանում:
  • Եթե էս իշխանությունը ազգ, պետություն սիրող լիներ, կասեր՝ չեմ կարողանում, ու կգնար:
  • Այն, ինչ այս իշխանությունները քննադատության էին արժանացնում 2-3 տարի առաջ, այսօր անում են նույնը ավելի ճչացող ու ցինիկ ձևերով:
  • Ուրիշ բան է, երբ արվեստագետն իր գործի մեջ է քաղաքականություն դնում, այլ բան, երբ ինքն է մտնում քաղաքականության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս