1918 թվականի մայիսի 28- ին՝ դարավոր և ծանր ընդհատումներից հետո, վերականգնվեց Հայոց պետականությունը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է․ «Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի։ Այժմ կամ երբէք»,– 1918 թվականին՝ հայության համար օրհասական ժամանակաշրջանում, մեր ժողովրդին ուղղված՝ Արամ Մանուկյանի այս կոչը, ցավոք, ավելի քան հարյուր տարի անց արդիական է: Մեկ դար առաջ հուսահատության և բնաջնջման եզրին […]
Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել այն դիրքերը, որ նրանք զբաղեցնում էին մայիսի 11-ին:
Շատ կարևոր է մտածել նաև վարկառուների վարկային գրագիտության բարձրացման մասին։ Երբեմն մարդիկ վարկեր են վերցնում՝ առանց բավարար հիմքերի։ Երբեմն էլ, իհարկե, պարտադրված են դա անում՝ սոցիալական դժվարություններից ելնելով։
«Մեր երկիրն ուներ Նիկոլ անունով մի ղեկավար, որը խոստովանել է, որ մանկության իր ամենասիրելի զբաղմունքը մորթվող խոզի աչքերին նայելն է: Հասկանո՞ւմ եք՝ ով է ղեկավարում այս երկիրը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ում հետ գործ ունենք: Իսկ գուցե հիմա ինքը նոր հոբբի ունի՝ նայել զոհվող զինվորի, գերեվարվող զինվորի աչքերին: Մենք ազգովի մեծ մեղք գործեցինք 2018թ., չիմանալով՝ ինչ-որ մեկին բերեցին՝ նվիրեցինք աթոռը: Այո, ընդունենք, որ կա թուրք-ադրբեջանական գործակալական ցանց, բայց ժողովուրդն էր մոլագարության աստիճանի գոռում՝ Նիկոլ, վարչապետ, երբ չգիտեր ո՛չ այդ մարդու ընտանիքին, ո՛չ նրան, ո՛չ նրա մտածողությունը, չգիտեր, որ նրա գերագույն և միակ արժեքը փողն է, որի կենացը ինքը սիրում է խմել»:
«Փաշինյանը որևէ բան չի կարողանում անել, նրան մնացել է հոխորտալ ու շանտաժ անել։ Մի անգամ փորձեց Ռուսաստանին «Իսկանդերով» շանտաժ անել, հիմա ևս շանտաժի է ենթարկում Ռուսաստանին։ Շատ վտանգավոր է»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ ընդգծելով, որ մի կողմից՝ շանտաժի է ենթարկում, մյուս կողմից՝ ինքն այլևս ոչ թե ուրիշի սապոգը լիզող է, այլ սապոգի տակի կեղտ, ու դրանով հանդերձ՝ շարունակում է նախկիններին մեղադրել այլ տերություններից կախվածության մեջ լինելու համար։
ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի խոսնակ Աննա Նաղդալյանը րոպեներ առաջ տեղեկացրել է. «ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»։
Պետք է արձանագրել, որ սեփական իշխանությունը փրկելու ճանապարհին կապիտուլյանտ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած զիջման՝ ենթարկվել ադրբեջանական շանտաժներին և հարկադրանքին։
Հետաքրքրվեցինք՝ եթե ստորագրած լիներ, արդյո՞ք այս միջադեպերը կշարունակվեին: Ի պատասխան՝ նա հետևյալն ասաց. «Այո, ինչո՞ւ ոչ: Ինքը ասում է՝ մինչև դուրս չգան, ես չեմ ստորագրի, այսինքն՝ ասում է՝ ես ստորագրելու եմ, միայն թե դուրս գան: Հիմա Ադրբեջանին ի՞նչն է ձեռնտու, որ նա ստորագրի այդ փաստաթուղթը և դրանով ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ մենք Արցախից հրաժարվում ենք արդեն վերջնականապես, պաշտոնապես, Արցախը ճանաչում ենք՝ որպես Ադրբեջանի մաս»:
«Դրանք տարբեր տերեր ունեն: Համայնքները, ըստ երևույթին, որոշում են կայացրել այդ հողամասերը նվիրաբերել ՀՀ-ին, ինչի արդյունքում դրանք արդեն դառնում են պետական, այլ ոչ համայնքային հողեր և ամրագրվում են Պետական գույքի կառավարման կոմիտեում: Դրանից հետո այդ հողերն արդեն անհատույց տալիս են օգտագործման ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը»,- ասաց Հասմիկ Ենգոյանը:
«Հարց է առաջանում, թե ՀՀ-ն ինչո՞ւ է հայտնվել մի իրավիճակում, որ անվտանգային ռազմական համակարգը չի արձագանքում կատարվողին և չի կատարում իր գլխավոր ֆունկցիան՝ անվտանգության ապահովումը։ Ինչո՞ւ է այսպես, հարցի պատասխանը պարզ է՝ ադրբեջանցիները եկել են Հայաստան իրենց խոստացածի հետևից, նրանք եկել են՝ ունենալով երաշխիք, որ անվտանգային համակարգը դիմադրություն ցույց չի տալու։ Ադրբեջանը եկել է այն ամենի հետևից, ինչը Փաշինյանը խոստացել է հանձնել Ադրբեջանին»,- ասաց Մարտիրոսյանը։
«Ո՞վ է ընդհանրապես ղեկավարում Հայաստանը, ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է, թե՞ ոչ՝ հատկապես ՊՆ-ն»,- 168.am-ի հետ զրույցում նման կերպ արտահայտվեց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակին, Հայաստանի դիմումին ՀԱՊԿ-ին և այսօր հայտնի դարձած տեղեկությանը, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավադիր վիժվածքը սեփական նստատեղը վարչապետական աթոռից չպոկելու համար պատրաստ է ամեն մի ստորության, ամեն մի նոր հակապետական քայլի:
Իրադրությունը լարված է, և այդ իրադրության դինամիկան աճողական է․ Նիկոլ Փաշինյանը՝ Անվտանգության խորհրդի նիստում
Հերյուրանքներ են, թե Ծառուկյանը Նիկոլի հետ պայմանավորվել է և պետք է կոալիցիայի գնա․ այս մասին, ըստ aysor.am–ի՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Բանակում, զինվորականության մեջ մի այսպիսի սկզբունք կա՝ կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին․ ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր մարդու կամ պետության ամենակարևոր սեփականությունն արժանապատվությունն է, իսկ մեր դեպքում՝ ՀՀ արժանապատվությունը և ինքնիշխանությունը, իսկ կյանքը հայրենիքին երբևիցե պատվազուրկ մարդիկ չեն կարող տալ, պատվազուրկ մարդկանց նույնիսկ երկնային զորագլուխը՝ Ատված երբևիցե չի պաշտպանի»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։
«Օպերատիվ-մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ, հարկադրական գործողությունները, իսկ մեր զինված ուժերի ստորաբաժանումները հակագործողություններ վարելով՝ փորձում են ՀՀ տարածք ներթափանցած հակառակորդի ուժերն ու միջոցները վտարել սահմանից այն կողմ»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:
Նիկոլ Փաշինյանի լեզվամտածողությունը մատնում է ամեն ինչ կառավարելու նրա անհագուրդ ցանկությունը։ Նա չի արձանագրել, կամ նրան չեն զեկուցել, սակայն, որ իր մոտ իրականում ստացվել է հրահրել ու կառավարել միայն Արցախին ու Հայաստանին պատուհասած աղետն ու հազարավոր մահերը։
Սակայն նա ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա: «Փաշինյանը եկել է այդ կարգախոսների ներքո, բայց ստիպված եղավ այս տարիների ընթացքում, կրկնում եմ, նա ստիպված եղավ «առանց սիրո», դա հասկանում են բոլորը, աշխատել Ռուսաստանի հետ, նա ևս դա ըստ էության ընդունում է, փախչելու տեղ չկա, ստիպված գործ է ունենում Ռուսաստանի հետ, որովհետև որևէ մեկն իրականում մատը մատին չի տվել: Չի՛ կարելի պաշտպանել մի ժողովրդի, որն իրեն չի ցանկանում պաշտպանել: Ինչպե՞ս պաշտպանել մի ժողովրդի, որն ինքնակամ հանձնել է Հադրութը ու Շուշին»,- ասաց նա:
«Ես կարող եմ միայն արձանագրել փաստ, որ այն, ինչ տեղի է ունենում, ՀՀ գործող իշխանությունների «վզով» է, իրենց մեղավորությունն է, նրանց պատճառով է այս ամենը տեղի ունենում, հետևաբար՝ պետք է խստագույնս պատժվեն։ Հիմա արդեն անիմաստ է կրկնել, որ առաջին հերթին պետք է հարցի լուծմամբ և երկրի կառավարմամբ զբաղվեն պրոֆեսիոնալ մարդիկ, այլ ոչ թե «քուչից» հավաքած ժեխը, որովհետև այդ մարդիկ ո՛չ գիտեն, ո՛չ կարողանում են և ո՛չ էլ ուզում են ինչ-որ բան անել։ Իշխանության պետք է գան ուժեր, որոնք գիտեն ու հնարավորություններ ունեն գոնե այս ամենը կանգնեցնել, որովհետև հին սահմանագիծն անհնարին է վերադարձնել մոտակա մի քանի տարին»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։
Տելեգրամյան ալիքները տեղեկություն էին տարածել, թե Տավուշի հատվածում, հայ-ադրբեջանական սահմանին՝ Բերդի ուղղությամբ, կրակոցներ են եղել:
Սյունիքի մարզպետը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք մարզի սահմանապահ զինվորներին տրվել է գերի չվերցնելու ու չկրակելու հրահանգ: «Էդ բանակից հարցրեք, էլի»,- լրագրողներին հորդորեց մարզպետը:
ՀՀ Պաշտպանության նախարարությունն առավոտյան տեղեկացրեց, որ մայիսի 27-ին, վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Նկատենք՝ դեռևս չճշտված տեղեկություններով՝ նրանց թիվը հասնում է իննի։
«Որքան էլ փորձենք ասենք՝ պետական սահման և այլն, իներցիայի ուժով ենք ասում, իներցիայի ուժով այդ սահմանները մերն են, մեր տարածքում են։ Հիմա ստացվում է, որ մեզ մեր տարածքում գերեվարել են։ Սա շատ վտանգավոր է, ու ես չգիտեմ՝ սրա նպատակը ո՞րն է, ու հետևանքներն ի՞նչ է լինելու։ Ակնկալում եմ, որ Պաշտպանության նախարարությունը պետք է պարզաբանումներ տա շատ մանրամասն, թե ինչ հանգամանքներում են գերեվարվել, և ինչո՞ւ մենք համապատասխան գործողություններ չենք իրականացնում»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
«Այս պահին լարված վիճակ է, աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանան հետ բերել այդ տղաներին, չգիտեմ՝ որքանով կհաջողվի։ Մեծ մասշտաբի բանակցություններ ու գործողություններ է ձեռնարկվում»,- նշեց Հակոբ Ավետյանը։
Տվեք Ձեզ այս հարցը ու նայեք հայելուն – ո՞վ եք Դուք վերջապես՝ օկուպացիոն ռեժիմի դահիճ-ծառա՞, թե՞ մարդ, հայ, Հայաստանի քաղաքացի:
Կա մեծ հավանականություն, որ Ն. Փաշինյանը Ալիևին ինչ-ինչ խոստումներ է տվել։ Չի բացառվում, որ բավական կոնկրետ խոստումներ, որոնք պիտի օգնեին իր իշխանությունը պահելուն, բայց՝ ի վնաս երկրի։
Թե ստեղծված իրավիճակում որո՞նք պետք է լինի հայկական կողմի անելիքները, Կարեն Վրթանեսյանը պատաախնեց, որ 168.am-ն արդեն գրել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է, որպեսզի գնա սահման, սակայն նրան մերժել են։
Էլի եմ ասում՝ դեպքի ավելի մանրամասն հանգամանքները կպարզվեն, բայց պետք է արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել մեր տարածքում, և 6 զինվորները, զինծառայողները ունեցել են ինժեներական խնդիր, սահմանի կահավորման խնդիր, որը, ըստ էության, շարունակաբար տեղի է ունենում ամբողջ սահմանի երկայնքով և պետք է տեղի ունենա մեր սահմանների ամրապնդման տեսակետից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: