Տեղյակ եմ Դավիթ Համբարձումյանի նպատակներին, դրանք կիրականացնեմ. Մասիսի նորընտիր համայնքապետ
Առավելագույնը, որ Հայաստանը կարող է ստանալ սահմանների բացումից՝ այլ շուկաներ հասանելիություն ստանալն է։ Դա էլ դեռ բազմաթիվ խնդիրների հետ է կապված։ Մինչ այդ՝ պետք է դիմանալ թուրքական աշխարհի տնտեսական ճնշումներին, հետո էլ մտածել այլ շուկաների համար արտահանելի ապրանքներ արտադրելու մասին։ Այսօր այդպիսի ապրանքները խիստ սահմանափակ են։ Հեռանկարում էլ հույսեր չկան, որ բան կարող է փոխվել։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է երգչուհի Լիլիթ Կարապետյանը։
«Դասեր» հաղորդաշարում պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը, պատմական էքսկուրս կատարեց տարածաշրջանում թուրքական ներկայության և հայերի առաջին էթնիկ զտման մասին։
Հետևաբար, Պատարագի այս մասը կամայականորեն զեղչել, մեղմ ասած, չի կարելի։ Զեղչում են կա՛մ տգիտաբար, կա՛մ նենգ դիտավորությամբ։ Երկու դեպքում էլ անընդունելի է։
է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը, որովհետև Ֆրանսիան ուզում է, բայց ազդեցությունը չի հերիքում։ Ես էլ ասել եմ՝ գնա՛, խնդրի՛ր Պուտինին, թող դադարեցնի պատերազմը։ Ո՛չ այո ասաց, ո՛չ՝ ոչ, ու գնաց։ Հոկտեմբերի 19-ին էլի կանչեց։ Մեզ թվաց՝ համաձայն է ստեղծել մի մարմին՝ կազմված նախկին նախագահներից, ԱԳ նախարարներից կազմված, ովքեր պետության այդ ծանր պահին կարող են օգնել, իրավիճակի մեջ բեկում կարող են մտցնել»։
Ո՞նց եք պատկերացնում, եթե հիմա մեկը փողոցում բերի կով կամ ոչխար մորթի ու միսը տեղում վաճառի։ Նույնն էլ ձուկն է։ Ինչպե՞ս կարելի է թարմ ձկնամթերքը վաճառել փողոցում։ Մարդիկ իրենք են ստուգում, մի հատ խռիկն են նայում, գույնը, փորը ու դրանով որոշում են՝ թա՞րմ է, թե՞ չէ։ ՍԱՏՄ-ն, ոստիկանությունը պետք է արգելեն։ Ձկան փողոցային վաճառքը պետք է վերացվի։ Նախկինում ժավելի մեջ էին դնում ձկները, որ գույնը չփոխեր, չգիտեմ՝ ինչ նյութեր են օգտագործում։ Գուցե թունավորումներ են եղել ու մարդիկ չեն իմացել, որ դրանից է։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կատարեց Վրաստան: Սա Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններից հետո նրա նման ձևաչափով առաջին այցն էր Վրաստան, որի ընթացքում նրա շեշտադրումները վերաբերում էին «հաստատված խաղաղությանը»։
ՀՀ կառավարությունը Անկարայի հետ համաձայնեցնում է սեփական տարածքում` Արաքսի ափին հիդրոօբյեկտների կառուցումը։
2025թ-ի ապրիլի 19-ին ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները։ Նա չորս երեխա ունի:
Ճարպակալումը հիվանդություն է, որից փորձում են ազատվել տարբեր եղանակներով, դրանցից մեկն էլ բարիատրիկ վիրահատությունն է։ Այս մասին զրուցել ենք «Սլավմեդ» ԲԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ճարպակալման վիրաբույժ Լևոն Գրիգորյանի հետ։
Հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնը, ով ապրել է մոտավորապես Ք. ա. 63-24/21 թվականներին, համարվում է հին աշխարհի աշխարհագրական գիտության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։
Դպրոցաշինության ու բանակաշինության ծրագրերը ձախողելուց հետո, Նիկոլ Փաշինյանը որոշել է ընտրություններից առաջ հիմա էլ զինվորականների ու մանկավարժների աշխատավարձերը շահարկման առարկա դարձնել։ Փորձում է տպավորություն ստեղծել, թե միայն իրենց աշխատավարձերը չէ, որ կրկնակի-եռակի բարձրացրել են։ Կտրուկ բարձրացրել են նաև զինվորականների ու ուսուցիչների աշխատավարձերը։
«Այս հարցում ամենակարևոր դերակատարը Հայաստանն է, որը ոչ միայն ձեռքերը ծալած նստեց, ոչինչ չարեց, որ այդ մարդիկ հայրենիք վերադառնան, այլև ամեն ինչ արեց, որ այդ մարդիկ դատապարտվեն։ Ես հիշում եմ, երբ մի տարի առաջ Փաշինյանն ասուլիս էր տալիս, ասաց՝ Ռուբեն Վարդանյանին ո՞վ ուղարկեց, ինչի՞ համար եկավ, ո՞րն էր նպատակը։ Այսինքն՝ ազերիներին ավելի քրեական պատճառներ է տալիս, թե՝ այս մարդը ԿԳԲ-ի անդամ է, և նման բաներ։ Նա ոչ միայն չի օգնում, այլև ավելի խանգարում է։ Նա բոլոր հարցերում նախընտրում է իր աթոռը պահելը, քան հայրենիքի շահերը»
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Սպարտակ Սեյրանյանն անդրադառնում է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին և դրանց ազդեցությանը Հայաստանի վրա։
«Ոմանք ասում են՝ սրանք ամեն ինչ կանեն, էլի իրենք կանցնեն։ Դա սխալ մտածելակերպ է։ Եթե այդքան զրոյական լիներ քաղաքացու դերն այսօրվա քաղաքական գործընթացներում, սրանք այդքան ոտուձեռ ընկած՝ գյուղ ու քաղաքում չէին խաբի ու սպառնա։ Ինչո՞ւ պիտի այդքան ջանք թափեին, իրենց վայելքներով կզբաղվեին և իրենց նեղություն չէին տա։ Ուրեմն, մեզնից յուրաքանչյուրի ձայնը շատ կարևոր է»,- ասաց Կարինե Նալչաջյանը:
168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը «ԲՆԱՏՈՒՐ» բնական խնամքի միջոցներ արտադրող հայկական բրենդի հիմնադիր Արփի Բարսեղյանն է։
Տեղեկություն ստացա նաև, որ դա արդեն լարվածություն է առաջացրել միջպետական հարաբերություններում։
Ծայրաստիճան վտանգավոր այն իրադրությունը, որը ստեղծվել է մեր պետության շուրջ և առհասարակ Հարավային Կովկասում, մեկ օրվա գործ չէ, դրա սկիզբը դրվել է վաղուց։
Բարի երեկո մեզ շատ սիրող և հատկապես չսիրող մարդիկ: Ինչպես արդեն տեղյակ եք, Վազգենը և ես հերթական քաղաքական հալածանքներին ենք ենթարկվում: Ուղղակի այս անգամ «գործի» աբսուրդայնության աստիճանը տասնապատիկ բարձր է, իսկ ռեպրեսիաների ծավալը չի սահմանափակվել մեզանով և հասել է AntiFake.am կայքի փաստացի փակմանը: Այո, սիրելիներս, «Ա1+» ալիքի փակման մասին մինչև օրս բոցաշունչ ելույթներ ունեցող բորենիների խմբի պարագլուխը երեկ փաստացի կասեցրել է AntiFake.am-ի գործունեությունը` առգրավելով ամբողջ տեխնիկան` ներառյալ բարձրախոսները, շտատիվները ու տեսախցիկները:
Բաքվի ռազմական դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների շինծու դատավարությունից հետո, մեղադրող դատախազները պահանջել են, որպեսզի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտի Արցախի նախկին երեք նախագահներին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Մյուս հայ գերիների համար էլ պահանջել են 16-19 տարվա ազատազրկում։
Ես գրում եմ այս տողերը այն համոզմամբ, որ ոչ մի իրավիճակ չի կարող կտրել մարդու կապը իր ճանապարհի, իր արմատների ու իր նպատակի հետ։ Մարդը կորցնում է ուժը միայն այն ժամանակ, երբ հրաժարվում է ինքն իրենից։ Իսկ ես հրաժարվելու ոչինչ չունեմ։ Իմ հավատը, իմ ուղին, իմ սկզբունքները ձևավորվել են տարիներով, փորձություններով ու մարդկանց հանդեպ պատասխանատվությամբ, որից երբեք չեմ խուսափել։ Այս մասին Նուբարաշեն ՔԿ-ից գրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով, կարգադրել է Հայաստանում կառուցել 10 մզկիթ։
Կարեն Անդրեասյանին արդարացնելու օպերացիան Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) «բարեհաջող» ավարտելուց հետո Կարեն Անդրեասյանի ընկեր ու գործընկեր Գրիգոր Մինասյանը գրառում է արել դատավորներ Արթուր Ստեփանյանի և Սուրեն Անտոնյանի առնչությամբ ԲԴԽ որոշումների վերաբերյալ` լրագրողներին մեղադրելով անձնական շահերից ելնելով հոդվածներ գրելու մեջ, իսկ դատավորին՝ որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) շահարկել է իր և Կարեն Անդրեասյանի ընկերությունը (երևի կառավարության աշխատակազմում ընկերոջը տաղավար չեն տվել նկարահանումների համար, ինչպես Դատական դեպարտամենտում էր.- Գ.Ս.):
Մինչ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն առավոտից երեկո խոսում է խաղաղությունից, Բաքվում դատախազները պահանջում են ցմահ ազատազրկել Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին, և 20 տարով ազատազրկել Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և մի խումբ մեր հայրենակիցների, ովքեր գտնվում են ադրբեջանական բանտերում։ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը նկատում […]
Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկման իր եզրափակիչ ելույթի ժամանակ կրկին հայտարարեց, թե Արցախի համար որևէ մեկն այնքան շատ բաներ չի արել, ինչքան արել են ինքն ու իր իշխանությունը։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանին հաջողվեց պահպանել երթուղու ադրբեջանական, երկար քննարկված անվանումը, իսկ Հայաստանին հաջողվեց ՀՀ-ով անցնող երթուղու մասին տալ այլ անվանում, և, թե որքանով է սա գոհացուցիչ, պետք է որոշեն իրենք կողմերը։ Սակայն վերլուծաբանը գտնում է, որ շատ ավելի էական է ավելի լայն գործընթացները հասկանալ՝ իմանալու համար, թե այդ երթուղին ում շահերն է ամրապնդելու։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են վերջերս վերաակտիվացած՝ «անկլավների» հանձնման մասին խոսակցություններին, մասնավորապես՝ իբր Արծվաշենը հետ բերելու անվան տակ՝ ՀՀ ինքնիշխան տարածքից նոր հողակտորներ, նախևառաջ՝ Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի Վերին Ոսկեպար բնակավայրերի հնարավոր հանձնմանը։
«Այո՛, այս բյուջեն պատմական է, որովհետև 50 միլիարդ դրամի բեռ է դրվելու ՀՀ հպարտ քաղաքացիների ուսերին։ Հայաստանում կա 390.000-ից ավելի մինչև 200.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացի։ Նրանց վրա 2026 թվականի հունվարի 1-ից 12.000 դրամ նոր հարկային բեռ է դրվելու, որպես առողջապահության ապահովագրության վճար»,- ասաց Անուշ Պողոսյանը։