Ի՞նչ Ստալին, ա՛յ փորձանք…Դու պարտվելու ես. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ի՞նչ Ստալին, այ փորձանք … նա ո՞ւ ր էր, երբ Ռ.Պատկանյանը «Վարդապետարան Հայաստանը ազատիւթեան» գործն էր գրում։

Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ նսեմացնելով հայ ազգային գաղափարախոսությունն ու ազգային նահատակությունը, անամոթաբար մեր հայրենասիրության մոդելի հեղինակ է հռչակում Ստալինին։

Չժխտելով Ստալինի պատմական դեմք լինելու հանգամանքն ու նրա ծանրակշիռ դերը Երկրորդ աշխարհամարտի հաղթանակում, որն ի դեպ արձանագրել ու բարձր են գնահատտել թե՛ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն, ու թե՛ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը՝ այնուամենայնիվ նշեմ, որ հայոց հայրենասիրության մոդելը եղել է թե՛ մինչև ԽՍՀՄ-ի ստեղծումը, և թե՛ դրանից հետո։

Արդյո՞ք ծանոթ է Փաշինյանը Ռափայել Պատկանյանի, Րաֆֆու, Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի, Հովհաննես Քաջազնունու, Լևոն Շանթի և այլոց աշխատություններին։
Կարծում եմ՝ ոչ։ Կամ եթե նույնիսկ ծանոթ է,ապա չի ընկալել, քանի որ հակառակ պարագայում դժվար թե նման անգրագետ բան հայտարարեր ԱԺ ամբիոնից։

Իսկ եթե նպատակը եղել է ստվեր գցել ու նսեմացնել Խորհրդային Հայաստանի հայրենասիրության մոդելի վրա, ապա պետք է նշեմ, որ այստեղ ևս թերացել է. Խորհրդային Հայաստանում 1943-ին բացվեց գիտությունների ազգային ակադեմիան, զարգացավ հայագիտությունը։

Հատորներով հայագիտական ու պատմգիտական գրականություն էր հրատարակվում։
Բացվեց Սարդարապատի հուշահամալիրը,որը խորհրդանշում էր հայ ժողովրդի 1918-ի մայիսյան փառավոր հաղթանակը զավթիչ թուրքերի նկատմամբ։

Ի վերջո, Խորհրդային Հայաստանը ստեղծվեց որպես մոտ 800 հազար բնակիչ ունեցող գյուղատնտեսական երկիր, իսկ 1980-ականների վերջին Խորհրդայն Հայաստանն արդյունաբերական երկիր էր ու 3.5 մլն բնակչությամբ հանրապետություն էր։

Հերի՛ք է նսեմացնեց Խորհրդային Հայխստանում կայացած սերնդի դերը։
Այդ սերունդը կերտեց Հայոց Երրորդ Հանրապետությունն ու Արցախյան շարժումը։
Այդ սերունդը Շուշի է ազատագրել,որը դու հանձնել ես։

Դու ատում ես ոչ թե Ստալինի «ժառանգությունը», այլ մեր Երրորդ Հանրապետությունն ու Արցախյան հերոսամարտը։ Բայց դու պարտվելու ես։
Պարտվելու ես, ու Հայկը կհաղթի ոսոխ Բելին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031