«Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի՝ նախորդ տարվա 4200 ԱՄՆ դոլարի համեմատ». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի՝ նախորդ տարվա 4200 ԱՄՆ դոլարի համեմատ:

Պարտքն աճում է մի տնտեսությունում, որտեղ գնալով քայքայվում է արդյունաբերական բազան և թուլանում ժողովրդագրական դինամիկան (թեև հայտարարվում է ներգաղթի մասին: Սրան կանդրադառնամ առանձին):

Առանցքային խնդիրը նրանում է, որ պարտքը չի վերածվում տնտեսական արդյունքի։

Չկա որակական տնտեսական փոփոխություն։ Չկա արտադրողականության աճ։ Չկա հավելյալ արժեք ստեղծող ճյուղերի զարգացում։ Հեռու գնալ պետք չէ՝ բացեք վերջին տարիների տնտեսական վիճակագրությունը:

Իսկ որտե՞ղ է ուղղվում այդ գումարը:

Հիմնականում՝ կապիտալ ծախսերի, որոնց արդյունքներն ակներև են. ամեն օր մեր աչքի առաջ քանդվող ասֆալտ, արագ քայքայվող ենթակառուցվածքներ, ցուցադրական ու անկենսունակ նախագծեր։

Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի։

Արդյունքում պարտքը դառնում է ոչ թե զարգացման ռեսուրս, այլ քաղաքական գործիք՝ բյուջեի անցքերը փակելու, պետության սոցիալական ֆունկցիան կատարելու, կարճաժամկետ ՛՛արդյունքներ՛՛ ցույց տալու համար։

Այո, debt-to-GDP հարաբերակցությունը դեռ չի անցնում կարմիր գիծը՝ 47,3%՝ սահմանված 50% թիրախային ցուցանիշի պայմաններում։

Բայց սա մակերեսն է։ Խորքում ձևավորվում է իրական ռիսկը՝ պարտքի բեռը տեղափոխվում է բիզնեսի, տնային տնտեսությունների և ապագա հարկատուների վրա՝ առանց համապատասխան տնտեսական վերադարձի։

Որքան երկար շարունակվի այս մոդելը, այնքան ավելի թանկ է լինելու դրա հետևանքների գինը։»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031