Քաշեք գյամերը. էդ գյադեն իրեն թույլ տվեց ինձ վիրավորել. Ալեն Սիմոնյանի փողոցային հայհոյանքները

Քիչ առաջ հերթական աղմկահարույց միջադեպն է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ:

Նա ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է: Կադրերում երևում է, որ ԱԺ-ից դուրս եկած Ալեն Սիմոնյանին մոտենում է մի քաղաքացի և ասում` զրուցենք, ինչին նա պատասխանում է.

«Քո հետ զրուցելու չկա, սրան տարեք»։

Դրանից հետո հայհոյախառն վեճ է ծավալվում։

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ իր նախնական տեղեկությամբ` բերման են ենթարկել Միքայել Մարգարյանին։

«Իմ տվյալներով` սկզբում Ալեն Սիմոնյանն է հայհոյել, նրանք էլ պատասխանել են։ Միքայելը «Համահայկական ճակատ» նախաձեռնության անդամ է, նրանք պահանջում են 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակում»,- ասաց նա։

Ուշագրավ է, որ ոստիկանների կողմից ոստիկանական մեքենայով տեղափոխված անձի վերաբերալ ՆԳՆ-ում տեղյակ չեն:

Ոստիկանությունից Sputnik Արմենիային դեռ չեն հաստատել, որ բերման ենթարկված անձ կա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031