Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ապրլի 7-ի միջոցառմանը զոհված զինծառայողների մայրերի, քույրերի, այրիների ներկայությունն ապահովելու համար գործի է դրել պետական ապարատը։
168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն անդրադառնալով Արցախի ԱԺ հայտարարությանը և առհասարակ համազգային համախմբմանը, նշեց, որ վաղուց էր պետք համախմբվել, սակայն այսօր էլ ուշ չէ, քանի որ ցանկացած ճանապարհով պետք է չեզոքացվի Արցախին սպառնացող վտանգը։
Հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ համազգային համախմբում վաղուց էր պետք, իսկ տրոհումը կատարվել է Հայաստանի գործող իշխանությունների, այդ թվում՝ Արցախի իշխանությունների կանխակալ մտածելակերպի արդյունքում։
Մինչ Բրյուսելում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, մարտի 24-ին Բրյուսել այց էր կատարել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն անցկացրել էր արտահերթ նիստ, որի ընթացքում հրապարակված հայտարարությամբ՝ կոչ էին արել ձևավորել ազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։
Վահագն Խաչատուրյանի այս հայտարարությունը լուրջ քննադատությունների արժանացավ։ Դրան արձագանքել էր նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով մասնավորապես ասել էր․ «Ինչպե՞ս կարող է երկրի անվտանգության երաշխավորի իր սահմանադրական պարտականությունները կատարել Հանրապետության այնպիսի Նախագահը, որ գյուղերի վրա կրակող ադրբեջանական հանցավոր ոտնձգություններին ի պատասխան՝ հայտարարում է, թե՝ «Հետո՞ ինչ, որ կրակում են»»:
Հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանի կարծիքով՝ երբ որևէ մեկը կրում է «ժողովրդական արտիստ» տիտղոսը, դա նշանակում է, որ այդ մարդը ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդի կողմից հարգանք վայելող մեկն է:
Արցախում վերջին շաբաթներին շարունակվող խիստ լարված ռազմական և հումանիտար մթնոլորտի ֆոնին վաղը Բրյուսելում նախատեսվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Փաշինյանի և Ալիևի հետ:
Ավանդաբար յուրաքանչյուր տարի՝ այս շրջանում, Ազգային ժողովում (ԱԺ) ներկայացվում են գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) տարեկան հաղորդումները:
Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020–ի նոյեմբերի 9–ի դրությամբ դիրքերին:
«ԱրմՀայԹեք-2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակման հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, իշխանամերձ շրջանակները սոցցանցերում տարածեցին ռուսական արտադրության «Բուռան» բազմաֆունկցիոնալ լիաքարշակ զրահապատ մեքենաների լուսանկարները՝ գրելով, թե արտադրված է Հայաստանում: Իսկ, այսպես ասած, արտադրման վայրը՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարան:
«Ակնհայտ է, որ իրավիճակը շատ մտահոգիչ է և եթե իրավիճակը մտահոգիչ չլիներ, այս հազարավոր մարդիկ այստեղ չէին լինի»,- այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Չեմ կարծում, որ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում, իհարկե, կախված են այդպիսի վտանգներ»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը եկավ Ազատության հրապարակ․ նրան դիմավորեցին ծափողջյուններով
«Ես գիտեմ՝ որ տարածքների մասին է խոսքը, բայց քանի որ հրապարակային դրա մասին չեն ասում՝ զերծ կմնամ հայտնել»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է հատուկ կարգադրություն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին, իշխանական մյուս պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Սարգիս Խանդանյանին, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի մի քանի աշխատակցի ապրիլի 2-3-ը, այսինքն՝ շաբաթ-կիրակի ոչ աշխատանքային օրերին, Գորիս գործուղելու մասին:
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում առաջիկա մի քանի օրերի ընթացքում կիսատ թողած գյուղատնտեսական աշխատանքները չեն շարունակի։
168.am-ին, սակայն, տեղեկություններ են հասել այն մասին, որ ՍԴ-ն հակասահմանադրական չի ճանաչի Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու մասին որոշումը:
ՀՀ Երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ, Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին. այս տեղեկությունը լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Արմեն Աշոտյանը՝ Արցախի անվտանգությանն ու ամբողջականությանը սպառնացող վտանգների մասին. ՈւՂԻՂ
168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի շուկայի աշխատակից Սիլվա Դանիելյանը, ով ներկա է գտնվել այդ զրույցին, ասաց՝ շատ թեժ է անցել իրենց հանդիպումը Էդմոն Մարուքյանի հետ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա են եղել և՛ անհետ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։
Սահմանադրական դատարանը (ՍԴ), հակառակ բաց ու հրապարակային աշխատելու իր խոստումներին, շարունակում է յոթ դռների հետևում բոլորից թաքուն ու բոլորին անհասկանալի որոշումներ կայացնել։
Գազի նոր սակագներն այլևս ուժի մեջ են։ Ապրիլի 1-ից ինչպես տնտեսությունը, այնպես էլ բնակչությունն ավելի շատ կվճարի սպառած գազի դիմաց։
«Որևէ մեկը չի մեղադրում այդ կանանց, եթե կա մեղադրանք, ապա զուտ նրա համար, թե ինչու են այդ տիկնոջ հետ գնացել միջոցառման: Որևէ այլ մեղադրանք ես չեմ լսել: Իսկ այն մնացած բաները, որ այդ տիկինը իբրև թե սոցիալական կայքերից կարդում է, դրանք հենց իրենք են գրում, իրենց գրածներն են: Այդ մանիպուլյացիաներին տրվելը մեր ժողովրդին ուղղակի հարիր չէ, պետք է ուղղակի այս ամենին սթափ վերաբերվել, զգոն լինել, հասկանալ, որ այս տիկնոջ ներկայանալը հիմա պետք է մեզ զգուշացնի եկող աղետից»:
Հայ ժողովուրդը հերթական անգամ կանգնած է ցեղասպանվելու խնդրի առաջ, ուստի դրանից խուսափելու համար ազգի իրապես մտածող հատվածը պարտավոր է քայլեր մշակել ու սեղանին դնել փրկության ծրագիր, որին մաս պետք է կազմեն արժանիները՝ որպես մերիտոկրատական կառավարման հիմնասյուն։
Կառավարության վերջին նիստում, մի շարք պարզ ճշմարտություններ արձանագրելուց հետո, Հայաստանի վարչապետը, միևնույն է, շտապում է Ալիևի հետ հանդիպման ու ցանկացած գնով ձգտում է հնարավորինս արագ ստորագրել խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթուղթը:
«Ղարաբաղյան հակամարտության շրջանակում ևս անխուսափելիորեն արտահայտվելու է ռուս-արևմտյան սառը պատերազմը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Բրյուսելում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանն ու զարգացումներին հակամարտության շուրջ:
Հրթիռների գործով կայացած դատական նիստերի քանակը, դրանց միջև ընկած ժամանակային ինտերվալը խոսում է իշխանությունների հետաքրքրության բացակայության մասին՝ զուտ երկրի անվտանգության ապահովման և նման դեպքերի բացառման տեսանկյունից: Այսինքն, հետաքրքրությունները միայն քաղաքական տրամաբանության մեջ են:
«Ադրբեջանը շատ հստակ իր 5 պայմանները դրել է, այսինքն՝ ոչ մի նոր բան չկա, դժվար էլ ավելի վատ բան մտածի, ինչ ինքն արդեն ներկայացրել է։ Ինչ վերաբերում է վտանգներին, ապա ցանկացած գործողություն, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած իրադարձություն, որտեղ կա Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, արդեն ինքնին ռիսկ է պարունակում իր մեջ»։