Չպետք է թույլ տալ Արցախի գոյության հետհաշվարկը

Կառավարության վերջին նիստում, մի շարք պարզ ճշմարտություններ արձանագրելուց հետո, Հայաստանի վարչապետը, միևնույն է, շտապում է Ալիևի հետ հանդիպման ու ցանկացած գնով ձգտում է հնարավորինս արագ ստորագրել խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթուղթը:

Թե ի՞նչ դրական լուծումներ են լինելու Հայաստանի համար, թերևս, գիտեն միայն Փաշինյանն ու Ալիևը, բայց որ Արցախին  ամբողջությամբ տիրանալու մոլուցքով տառապող Ալիևն այնքան էլ խաղաղության չի ձգտում, փորձագետներն ու քաղաքական գործիչները կասկած չունեն:

Ալիևի՝ Հայաստանը բանակ չպետք է ունենա, հայ ժողովուրդն արժանի չէ պետություն ունենալու և նմանատիպ հայտարարություններն այնքան էլ հույս չեն ներշնչում, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում և հետագայում էլ ծավալապաշտական նկրտումներ չի ունենա։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս