Ի՞նչ վճիռ է սպասվում ՍԴ-ում Ալեն Սիմոնյանի գործով
Ինչպես հայտնի է, Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ ընտրելու որոշման սահմանադրականության հարցով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան: Ի սկզբանե որոշվել էր քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով, սակայն ավելի ուշ Ալեն Սիմոնյանի ընկերոջ՝ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի առաջարկով գործը որոշվեց քննել գրավոր ընթացակարգով՝ հակառակ զեկուցողի կարծիքի:
168.am-ին, սակայն, տեղեկություններ են հասել այն մասին, որ ՍԴ-ն հակասահմանադրական չի ճանաչի Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու մասին որոշումը:
Ըստ մեր աղբյուրների՝ կփոխվի այդ գործով զեկուցողը, կնշանակվի նոր զեկուցող, կկայանա նոր նիստ, ինչի արդյունքում ՍԴ-ն կորոշի, որ Ալեն Սիմոնյանի ընտրությունն ԱԺ նախագահի պաշտոնում համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: