Փողով ծախվածներ ու մտավորական կոչված զիբիլ. այս արյունը նաև ձեր ձեռքերի վրա է. Մեսրոբյան

Հայ ժողովուրդը հերթական անգամ կանգնած է ցեղասպանվելու խնդրի առաջ, ուստի դրանից խուսափելու համար ազգի իրապես մտածող հատվածը պարտավոր է քայլեր մշակել ու սեղանին դնել փրկության ծրագիր, որին մաս պետք է կազմեն արժանիները՝ որպես մերիտոկրատական կառավարման հիմնասյուն։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման պնդում արեց կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր համակարգող Հարություն Մեսրոբյանը՝ ընդգծելով.

«Իրականում, այո՛, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ 44–օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո կատարվողը տեղի ունեցավ մտավորականության լռության ներքո։ Դա տեղի ունեցավ նաև ազգայնական գրանտալափերի լռության ներքո, ուստի կրկնում եմ՝ փողով ծախվածներ ու մտավորական կոչված զիբիլ, այս արյունը նաև ձեր ձեռքերի վրա է»։

Ըստ Մեսրոբյանի՝ այս ամենով հանդերձ, սակայն, կան մեխանիզմներ՝ ստեղծված իրավիճակում արժանիներին համախմբելու համար։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս