Ի՞նչ է նշանակում ճամբար փոխել. ես ուխտս երբեք չեմ դրժելու անգամ մահվան գնով. Մակար սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, ում այսօր նույնպես կանչել էին Քննչական կոմիտե, լրագրողներին մանրամասներ չհայտնեց, ասաց՝ արգելել են։

«Ես նյութերի մասին չեմ կարող խոսել, գործի մասին խոսել, արգելել են»,- նշեց Սրբազանը։

Նա նաև հայտարարեց՝ ինչ էլ լինի, Մայր Աթոռին, Սուրբ Էջմիածնին հավատարմության ուխտը չի դրժի.

«Ես երբեք իմ ուխտը չեմ դրժելու՝ անգամ մահվան գնով։ Մենք ուխտը կնքել ենք Աստծու և Սուրբ Էջմիածնի հետ։ Մենք ուխտ ենք արել անվերապահ հնազանդության՝ Ամենայն Հայոց Հայրապետին։ Մեր կարգավիճակը ուխտով է, և այն մենք կնքում ենք Աստծու հետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031