«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ոչ մի քայլ այս պահին չեմ տեսնում, որ կարող ենք անել։ Ընդամենը կարող ենք մեղմել այն, որովհետև խորքային խնդիրներ են։ Իսկ թե ինչքանով կհաջողվի՝ չեմ կարող ասել։ Բայց այն, որ պահը բաց ենք թողել՝ դա փաստ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը։
Եվրոպական Ժողովրդավարական կուսակցությունը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողություններով: Այս մասին ասված է ԵԺԿ տարածած հայտարարության մեջ։
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 41 քառակուսի կիլոմետրը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների արդյունքում կամ հետևանքով. «Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևէ ձևով չի փոխվել»:
ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ «24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է»:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ոչ մի կերպ չի հանգստանում: Մարդն իր առջև նպատակ է դրել՝ հասնել ու անցնել իր նախորդին՝ Ռուստամ Բադասյանին, և անշեղորեն ընթանում է դրան հասնելու ուղղությամբ:
168.am-ը քիչ առաջ Պաշտպանության նախարարությունից տեղեկացավ, որ երեկ ՀՀ արևելյան սահմանագոտում ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը վիրավորներ չունի:
Երեկ Սյունիքում սկսված լայնածավալ ռազմական գործողություններն օրվա ավարտին դադարեցին, այս պահին կարծես հարաբերական անդորր է, բայց մինչ այժմ ՀՀ Պաշտպանության նախարարությունն (ՊՆ) ու իշխանական այլ թևերը չեն կարողանում զոհերի թվի վերաբերյալ հստակ տեղեկություն հաղորդել: Տեղեկությունները հակասական են և դրանով հանդերձ՝ անհանգստացնող կամ առնվազն կասկածելի:
Նախօրեին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը գործնականում ապացուցեց իր դիվանագիտական անկարողությունը և չգոյությունը՝ որպես կառույց ու դիվանագիտական սուբյեկտ:
«Այդ ամենին պետք է դիմակայենք մեր միասնականությամբ, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, որպեսզի կարողանանք պայքարել ներքին ու արտաքին թշնամու դեմ: Հակառակ դեպքում, վաղը տալու են Վայոց ձորը և ճանապարհը շարունակեն դեպի Երևան: Մենք մի անգամ գոնե մեր բռունցքը պետք է ցույց տանք թշնամուն, եթե ցույց չտվեցինք՝ թշնամու այս գործողությունները դեռ երկար են շարունակվելու և ոչ միայն՝ Սյունիքում: Որքան մենք լռում ենք, թուրքն այդքան առաջ է գալիս, որքան թուլանում ենք, թուրքի բռունցքն ավելի ուժեղ է իջնում մեր երկրի վրա»,- եզրափակեց Օնիկ Ավագյանը:
168.am-ի տեղեկություններով՝ ժամեր անց Հայաստանում վայրէջք կկատարի Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովին տեղափոխող ինքնաթիռը։
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։
Հույսերը, որ այս տարի զբոսաշրջային հոսքերը Հայաստան հիմնականում կվերականգնվեն, կրկին չեն արդարանում։ Տարին ավարտվում է, ու դեռ շատ հեռու ենք այն 319 տոկոս աճին հասնելուց, որը տարվա սկզբից համառորեն պնդում էին։
«Խաղաղության դարաշրջանի միֆը չի ավարտվել. Վերջնական խաղաղության դարաշրջան նշանակում է՝ այս տարածաշրջանն առանց հայերի: Խաղաղությունը, որը մեզ պարտադրվում է, թուրքական խաղաղությունն է: Պատմությունից մեզ հայտնի է, որ ամբողջ այդ կոտորածների միջև անցնելուց հետո այն պահին ենք մենք կարողացել մնալ այս տարածաշրջանում, երբ կազմակերպվել և դիմադրել ենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրանագետ Վարդան Ոսկանյանն է:
Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։
Սյունիքում ծավալված փաստացի պատերազմական իրադարձություններին զուգահեռ անցնող օրվա մյուս գլխավոր ինտրիգը Հայաստանի կողմից Ռուսաստանին օգնության խնդրանքով դիմելու հարցն էր։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակին: 168.am-ը մի շարք հարցեր էր ուղղել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
Մեկ տարի առաջ, նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, որն ընդդիմությունը բնորոշեց՝ կապիտուլյացիոն, իսկ իշխանությանները՝ փրկօղակ 25-30 հազար պոտենցիալ զոհ երիտասարդների համար։
Նոյեմբերի 16-ի առավոտից Սյունիքում փաստացի պատերազմական գործողություններ են ընթանում, կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը դեռևս չի ճշտվել։ Այս պայմաններում աշխատանքային օրվա ավարտին տարածվում է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստեղծված իրավիճակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է, ուշադրությո՛ւն, ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ընթացքում։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Այսօր 19:00-ի սահմաններում կառավարության շենքի մոտ՝ բոլոր կողմերից, ոստիկանական ուժեր էին կենտրոնացված։ Մոտ մեկ տասնյակ ոստիկանական ավտոմեքենա, այդ թվում՝ ավտոբուսներ և քաղաքացիներին բերման ենթարկելու համար նախատեսված հատուկ մեքենաներ կայանել էին՝ ինչպես Կառավարության շենքի մոտ, այնպես էլ՝ Հանրապետության հրապարակում՝ շատրվանների դիմաց բաց տարածքում։
Օգտվելով Հայաստանի թուլամորթ և պարտվողական իշխանությունների անճարակությունից՝ Ադրբեջանը հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի դեմ՝ փորձելով ապահովել Հայաստանի կապիտուլացման նոր փուլը։
Սովորական պայմաններում պետության բացակայության մասին գնահատականները երբեմն չափազանցված են հնչում, հակադարձվում են դրոշի, զինանշանի ու պետական պաշտոնյաների ատրիբուտիկ գոյությամբ։ Բայց ֆորսմաժորային պայմաններում պետության բացակայությունը կամ չգոյությունն ուղղակի աչք է ծակում՝ հերթական անգամ ապացուցելով, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է հենց պետության չլինելիությամբ։
Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի հետ կապված՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Վարչապետը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ և ներկայացրել հայկական զինուժի կողմից ձեռնարկվող գործողությունները:
«Իսկ քանի՞ վայրկյան է հարկավոր նման դիմում գրելու համար: Ավելի քիչ ժամանակ է հարկավոր, քան հեռուստատեսային հարցազրույց տալը: Պետք է սկզբից գրել գրավոր դիմում, իսկ հետո արդեն հանդես գալ եթերով, նա դա արե՞լ է: Երևի թե ոչ, քանի որ մենք կիմանայինք այդ մասին: Իսկ ի՞նչ է՝ նա ունի՞ բավարար կարգավիճակ նման դիմում անելու համար, իսկ նա ընդհանրապես ո՞վ է: Նա պարզապես ԱԽ քարտուղար է: Նա ՀՀ բարձրագույն ներկայացուցիչ չէ: Կասկածում եմ, եթե նա լիներ ՀՀ բարձր ներկայացուցիչը, ապա մենք հստակ կիմանայինք, թե որն է ՀՀ դիրքորոշումը, նա մեկ մի բան է ասում, մեկ՝ այլ:
Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով դիմում է Մոսկվային, մյուս ձեռքով գրում է սեփական խմբակցության պատգամավորների հակառուսական ելույթների տեքստերը։ Սա չափազանց վտանգավոր, պայթյունավտանգ ավանտյուրա է, որի հետևանքները կարող են կործանարար լինել մեր երկրի ու քաղաքացիների համար։
Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Սահմանային հատվածում լարվածության ֆոնին Թուրքիան կրկին փորձում է որոշակի ակտիվություն ցուցաբերել։ Թուրքիայի տարածքից միանգամից երկու թուրքական հետախուզական անօդաչու թռչող սարքեր են նկատվել, որոնք անկանոն պտույտներ են իրականացնում երկրի արևելյան օդային տարածքում՝ Նախիջևանի հետ սահմանից ոչ հեռու։
Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի յուրաքանչյուր հատվածի օկուպացիայից հետո ՀՀ իշխանությունները ադրբեջանցիներից ավելի ալիևաբար հայտարարում են, թե այդ տարածքները «պատկանում են Ադրբեջանին»։
168.am-ի տեղեկություններով, այսօր հրետանու և տեխնիկայի մասնակցությամբ մարտեր են ընթացել, մասնավորապես, երկու ուղղությամբ՝ Ջերմուկի ու Սիսիանի, և Անգեղակոթի: Ավելին, ադրբեջանական կողմը ցանկացել է փակել Գորիս-Երևան ճանապարհը: