Ուկրաինայում կարծում են, որ կոռուպցիոն սկանդալը չի ազդի ԵՄ-ին երկրի անդամակցության վրա
Ուկրաինայում Վլադիմիր Զելենսկու գործընկեր Թիմուր Մինդիչի հետ կապված կոռուպցիոն սկանդալը չի խոչընդոտի Կիևի ԵՄ անդամակցության գործընթացին: Այս մասին Укринформ լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Տարաս Կաչկան։
Կաչկայի խոսքով՝ Կիևը Արևմուտքից օբյեկտիվ գնահատական է ստացել կոռուպցիային «արագ» և «միանշանակ» արձագանքի վերաբերյալ։
«Սա հենց այն է, ինչ ընդգծվել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման զեկույցում, նախորդ աշխատանքային զեկույցներում և փաստաթղթերում, ինչպես նաև բանակցային գործընթացի առաջնահերթություններում։ Հետևաբար, այս սկանդալը չի ազդի բանակցային գործընթացի վրա»,- ընդգծել է նա։

