«Դա Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն է, և նման մոտեցում նա ունեցել է նաև 1992թ., չեմ կիսում». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի վերջերս տված հարցազրույցում  հնչեցրած մտքին, թե որևէ մեկը տեղյակ չէ՝ Նիկոլ Փաշինյանն ում ինչ խոստումներ է տվել, սակայն ցավալի փաստաթղթերի ստորագրումն անխուսափելի է, նկատեց.

«Դա Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն է, և նա մոտավորապես նման մոտեցում ունեցել է նաև 1992 թվականին։ Հիմա ես ինչ ասեմ, ձևակերպենք՝ ես երբեք չեմ համարել, որ լինում են անհույս վիճակներ, և միայն պայքարողի համար է դուռ բացվում, միայն սա կարող եմ ասել։

Կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականների հետ, այո, վիճակը ծանր է, կան բազմաթիվ խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ մենք այդ վիճակում պետք է հանձնվենք և ընդունենք այն պարտադրանքները, որոնք արվում են։ Դա տեսակի հարց է, ես այդ տեսակը չեմ, ես այդպիսի գնահատականը չեմ կիսում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930