«Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում հոգեհանգստի ելույթ էր. պանիխիդային հանգուցյալին առողջություն չեն մաղթում»․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ իշխանությունը չի կարողանում հոգալ երկրի անվտանգային հարցերը և դրան զուգահեռ՝ այդ հարցերում չի կարողանում ներգրավել այն երկրներին, որոնք պայմանագրերով ունեն պարտավորություններ։
«Մեր իշխանությունը տարված է ուտոպիստական «խաղաղության դարաշրջան» բացելու թեզով և այդ թեզի ներքո ուղղակի անտեսել է անվտանգության բազմաթիվ հարցեր, սա ընտրած կուրսի հերթական ձախողումն է։
Բաքվի և Անկարայի դերն այս վերջին իրադարձությունների ներքո շեշտակի աճել է։ Լծակները՝ ազդելու Թուրքիայի և Ադրբեջանի վրա, ևս նվազել են, չափազանց սահմանափակ են Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի կողմից։ Եվ այս վիճակում անտեսել անվտանգային հարցերը սեփական ուժերի շրջանակներում, կարծում եմ՝ հանցավոր անգործություն է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքով՝ ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը «խաղաղության դարաշրջանի» հոգեհանգստի ելույթ էր։
«Իրականում իր բովանդակությամբ սա նշանակում էր, որ այդպիսի սպասելիքներ չկան, և դրանից հետո խոսել նույն բառապաշարով անիմաստ է, պանիխիդայի ժամանակ հանգուցյալին որևէ մեկն առողջություն չի մաղթում։ Ուղղակի պետք է այդ էջը փակել ու բացել նոր էջ՝ այլ հիմքերի վրա հենված։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ վիճակը Հայաստանում պայթյունավտանգ է, մի կողմից՝ կա պարտադրանք որոշում կայացնելու, մյուս կողմից՝ կա վտանգ, որ այդ որոշումը կարող է ներսից պայթեցնել իրավիճակը Հայաստանում»,- ընդծեց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում