Գևորգ Պապոյանը հնդկական խոշոր ինժեներական ընկերությանն առաջարկել է ՀՀ-ում էլեկտրական կուտակիչներ արտադրել

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում հանդիպել է «HBL India» խոշոր ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին նախարարը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և առաջարկել դիտարկել ՀՀ-ում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Տեսանյութեր

Լրահոս