Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր համաժողով՝ մի քանի տասնյակ իրավաբան-գիտնականների, քաղհասարակության ներկայացուցիչների, հանրային և քաղաքական գործիչների, փաստաբանների, պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Համենայն դեպս, Արդարադատության նախարարության պաշտոնական կայքն այդպես է ասում:
«Ամիսներ առաջ, երբ այդ հատվածում կանգնեցրել էին Արցախից եկող ավտոբուսը և վրայից մաքրել Արցախի գերբը, դրանից մի 3 ժամ առաջ իմ մեքենան էին կանգնեցրել։ Մեր մեքենայից մերոնցից մեկը նկարում էր, դրա համար կանգնեցրել էին, թե՝ մի նկարեք, չի թույլատրվում։ Հինգ րոպե կանգնեցրեցին, ադրբեջաներով բառեր ասացին, թողեցին։ Ես հանգիստ եմ նրանով, որ մեր զինվորները կանգնած են, իրենք են մեր անվտանգության երաշխավորը։ Կարծում եմ, եթե հասցնեն այլընտրանքային ճանապարհը սարքեն, նորմալ կլինի, էլի»,- հավելեց նա։
«Ճանապարհն անցում ենք, թշնամին ծափ է տալիս, գոռում է՝ «օյ, այ» վանկարկումներ է անում, տհաճ է, նույնիսկ իրենց կանգնելու ձևն է տհաճ։ Այս ամենը շատ վատ է, ու չգիտեմ, թե Հայաստանն ուր է գնում, ինքս լավ բան չեմ զգում»,- եզրափակեց Արա Հարությունյանը։
Նախօրեին հայ-բրիտանական հարաբերությունների համար աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել․ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող օրինագիծը: Այս մասին հաղորդագրությունը տարածել էր Հայ Դատի Մեծ Բրիտանիայի գրասենյակը:
«Ժամը 3-ի, 4-ի կողմերն էր, ինտենսիվ կրակ բացեցին, մի քանի փամփուշտ էլ կպել է մեր տանիքներին ու ծակել է, անգամ հարևանի պարանից կախած լվացքին են կրակել, ծակել են շորերը։ Ամենավատն էն ա, որ սրա մասին ոչ մեկը չխոսեց, օրը ցերեկով կրակում են մեր վրա, բայց ոչ մեկը դրա մասին չի խոսում․․․ Ստացվում է, որ անգամ ցերեկը մարդիկ չեն կարող հանգիստ տնից դուրս գալ, էն որ ասում են՝ քոռ գյուլլա, մեկ էլ տեսար՝ եկավ կպավ քեզ․․․»,- ասաց Երասխի բնակիչը։
Վերջին ժամանակներում հաճախ են խոսում այն մասին, որ իշխանական թիմում տարատեսակ խմբավորումներ են գործում, ներսում անկայուն վիճակ է, թայֆայական խմորումներ են զարգանում, ՔՊ-ականններն իրար վրա կոմպրոմատներ են հավաքում ու ժամանակ առ ժամանակ դրանք արտանետում հրապարակային դաշտ իրենց անփութության պատճառով կամ միգուցե միտումնավոր:
«Մոտավորապես այսպես են տրամադրված, որ՝ ինչո՞ւ եք դրա մասին գրում, մենք բանավոր ընկալումներ ունենք և կանենք։ Այս ամբողջ գործընթացը, ինչ տեղի է ունենում, դրա շրջանակներում է։ Այսինքն՝ ՀՀ այսօրվա իշխանությունները ձեռքերը լվացել են ՀՀ անվտանգության ապահովման գործից։ Ցավոք, մի մասը գուցե սխալմունքի ու շփոթմունքի մեջ է, որ խնդիր չկա, եղածով կզարգանան, խնդիր չկա, Ցեղասպանությունը չի կրկնվի, իսկ մի մասն էլ լավ հասկանում ու պատկերացնում է, բայց որևէ բան անելու ցանկություն չունի, այս պահին կարևորը՝ տաք աթոռը լինի, ու գումար աշխատի, իսկ հետո կգնա ինչ-որ մի տեղ կպատսպարվի»,- եզրափակեց Արամ Օրբելյանը։
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել է արտահերթ նիստ. օրակարգում Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու վերաբերյալ հարցն է։
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանի կողմից սահմանային և մաքսային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել էր արտահերթ նիստ։
Հայաստանի տարածքի 1 մետրն առանց հանրաքվեի չի՛ կարող փոփոխվել. սա աբսուրդ է. Արամ Վարդևանյան
Իրարանցում կառավարության շենքի մետ. կարմիր բերետավորները մարդկանց են առևանգում
Այս ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, համապատասխան ընթացակարգեր են սահմանվել այն պատճառով, որ 2020 թվականի դեկտեմբերին նոյեմբերի 9-ի փաստաթղթին չհամապատասխանող դրույթներով Սանասարի և Կովսականի այդ պահին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներն ապօրինի ձևով, բանավոր փոխըմբռնման պայմաններում հանձնվել են Ադրբեջանին, և մեր անվտանգությունը, հատկապես Սյունիքի ուղղությամբ, խիստ սպառնալիքի տակ է հայտնվել այդ որոշումից հետո․․․»։
Վերջապես կլինե՞ն արդյոք հրաժարականներ։ Գոնե մեկը կտա՞ հրաժարական՝ համաձայն չլինելով գործող իշխանության քաղաքականությանը
Նիկոլ, դավաճանությունը չես մարսելու, լավ կլինի 14։00–ին գաս ու ասես՝ ո՞նց ես ծախել հայրենիքը. Մամիջանյան
«Իշխանությունների արածը թրքաբարոյություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախյան երեք պատերազմների մասնակից Շահե Աճեմյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ Գորիս-Կապան մայրուղու վրա ադրբեջանական մաքսակետերի տեղադրմանը։
«Խի՞ ես խփում, արա՛». ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ
«Կառավարության անդամները վարչապետի աթոռը զբաղեցնողի գլխավորությամբ ՀՀ տարածքում թույլ են տվել տեղադրել թշնամական մաքսակետ, պահակակետ»,- կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Սյունիքում՝ Գորիս-Կապան մայրուղու վրա տեղադրված և այսօր կեսգիշերից գործող ադրբեջանական սահմանային և մաքսային հսկողության կետերի խնդրին։
Այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հիշեցրեց, որ օգոստոսից Ադրբեջանն իրանական բեռնատարների նկատմամբ իրականացնում էր մաքսային վարչարարություն։
Այս գիշեր ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթունի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել։ Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ սպանվել է հայտնի քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը։ Կան նաեւ այլ զոհեր։ Նրանց թիվը 4-ն է։
«Ա՛յ շներ ա՛յ ստոր դավաճաններ ինչի՞ սպանեցիք երեխեքին, ո՞վ էր ձեզ էտ իրավունքը տվել, ով, թուրքի վաստակ արմեն գրիգորյան էտ ինչ գենա քոնը, դու հաստա՞տ արցախցի ես, այ ողորմելի, այ թուրքի կոշիկ լիզող, երբ եք սատկելու ձեր թիմով…
Այն, ինչ 44-օրյա պատերազմից հետո կատարվում է Հայաստանի ու Արցախի հետ, լայն իմաստով իրենից ներկայացնում է սնանկության գործընթաց, որում շահում են գրեթե բոլոր կողմերը, բացի սնանկացողից՝ Հայաստանից։
«Նշեմ նաև, որ միջանցքի շուրջ կա բառախաղ, սակայն փաստն այն է, որ կապ չունի՝ դա ինչպե՞ս է կոչվում, որովհետև միջանցքի տրամաբանությունն այն է, որ կա ճանապարհ, որն ունի հատուկ կարգավիճակ։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության 9-րդ կետով ասված է, որ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև ապահովել ճանապարհ, որի անվտանգությունն ապահովելու է 3-րդ երկիր, այս դեպքում՝ Ռուսաստանը։ Սա արդեն նշանակում է, որ այդ ճանապարհն ունենալու է հատուկ կարգավիճակ, որի անվտանգությունն ապահովելու են Հայաստանը և Ռուսաստանը։
Մսամթերքի ու կաթնեղենի վաճառքի գները թանկանում են, իսկ կառավարությունն ասում է՝ ամեն ինչ անում ենք, որպեսզի երկրում գյուղատնտեսությունը զարգանա: Իրականում կառավարությունն այս տուժած գյուղացիներին ոչնչով չի օգնում:
«Այս ֆոնին էլ Հայաստանի կապիտուլյանտական իշխանությունը նոր պատերազմ թույլ չտալու պատրվակով կգնա բոլոր հնարավոր զիջումների։ Եթե մենք հետևում ենք իրադարձություններին և փորձում ինչ-որ զուգահեռներ տանել, ապա կապիտուլյանտական իշխանություների հայտարարությունները և ադրբեջանական կողմի գործողությունները սինխրոնիզացված են՝ մեկը մյուսին լրացնում են։ Ստացվում է, որ Ադրբեջանը սահմանին պետք է ապակայունացնի իրավիճակը, սրանք էլ պատերազմ թույլ չտալու պատրվակով՝ գնան հնարավոր բոլոր զիջումներին»,- հավելեց նա։
Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հաջորդ վտանգավոր դրույթը, ըստ հայտարարության, այն է, որ նախագծի Հոդված 25-ով նախատեսվում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի (Ակադեմիա) կազմից դուրս հանել մինչ օրս Ակադեմիայի կազմում գտնվող 30 գիտական կազմակերպությունները։
2018 թվականի իրադարձություններից հետո բավական երկար ժամանակ Հայաստանի հանրային քաղաքական բառամթերքում առաջնային տեղ էին զբաղեցնում «հակահեղափոխություն», «հակահեղափոխականներ» արտահայտությունները։ Այդպես են որակվում բոլոր այն գործընթացներն ու բոլոր այն մարդիկ, ովքեր, իբրև թե, ընդդիմանում են «թավշյա հեղափոխությանը»։ Բնականաբար, դրանք հատկապես նորաթուխ իշխանության ներկայացուցիչների ամենասիրելի արտահայտություններն էին, որոնք հնարավորություն էին տալիս ցանկացած թերություն ու բացթողում վերագրել «հակահեղափոխականներին» և շարունակել իրենց պատկերացրած «հեղափոխությունը»։
Պատերազմի առաջին օրը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»: Ինչ էր սա՝ զուտ իր ապահովության համար նախազգուշացո՞ւմ, իրադրության գնահատո՞ւմ, կանխորոշո՞ւմ, թե՞ ոչ ուղիղ կերպով գերագույն հրամանատարի հրաման: Այս հարցի պատասխանը ժամանակը կտա:
«Քովիդի դրական արդյունքի դեպքում անթույլատրելի է ինքնուրույն դեղորայքի կիրառումը: Դեղորայքը պետք է նշանակվի միմիայն բժշկի կողմից, եթե հոսպիտալացված չէ հիվանդը, ապա տեղամասային բժշկի կողմից: Ինքնաբուժությամբ զբաղվել՝ հակաբիոտիկներով, վիտամիններով և դեքսամետազոններով, անթույլատրելի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագործության կառավարման և էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանը:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է առանց առարկությունների: Oրինագծի հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։