ԱՄՆ-ում հայտարարել են Թրամփի և Պուտինի միջև երկխոսության անհրաժեշտության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև երկխոսությունը կարևոր է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Շատ մարդիկ քննադատում են Միացյալ Նահանգների նախագահին Վլադիմիր Պուտինի հետ շփվելու համար… Եթե դուք խաղաղություն եք ուզում, պետք է ուժեղ լինեք, պետք է խոսեք մարդկանց հետ»,- նշել է նա։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է մասնակցի դիվանագիտական քննարկումների՝ կարգավորման հասնելու համար։

