«Իշխանություն կա՞, որ աշխատանք գնահատենք, չկա՛․ ամեն մարդ իր գրպանի մասին է մտածում»․ գյուղացի

Արմավիրի մարզում մեկնարկել է սոխի բերքահավաքը։ Բազմաթիվ գյուղացիներ վաղ առավոտից գնում են դաշտեր և օրավարձով աշխատում՝ սոխ հավաքում։

168amն այսօր ուղևորվել էր Արմավիրի մարզի Էջմիածին համայնք, հետևել աշխատանքներին, զրուցել գյուղացիների հետ։

«Առավոտյան 6։30 գալիս ենք, մինչև 14։30 աշխատում ենք։ Այս պահին սորտավորում ենք՝ մեծ, միջին, մանր։ Ակնկալում էինք, որ բերքն ավելի շատ կլիներ, բայց կլիմայական պայմաններից ելնելով՝ մի քիչ նոսր է եղել, նեխածը շատ է․․․»,- մեզ հետ զրույցում ասաց օրավարձով աշխատողներից Ռուզաննա Գրիգորյանը։

Նա դժգոհեց աշխատատեղերի բացակայությունից, ասաց, որ այս աշխատանքը սեզոնային է՝ մարտից մինչև հոկտեմբեր, դրանից հետո մարդկանց մոտ դժվարություններ են ստեղծվում՝ պարտքեր կուտակվում․

Կարդացեք նաև

«Ամեն մարդ չի կարող գա հողերում աշխատի, արևի տակ, լինում է նաև անձրևին, բայց բերքը չես կարող թողնել անձրևի տակ, պետք է հավաքես։ Պետություն կա՞, որ մեզ լսեն, գործարաններ բացեին, ժողովուրդն աշխատեր։ Էս ի՞նչ է, առավոտից ջահել 18-20 տարեկան աղջիկները գալիս են հողեր, աշխատում են, դա կյա՞նք է, կամ 70-75 տարեկան տատիկ է, եկել է աշխատում է, ի՞նչ անի, 28.000 դրամ թոշակով կարա՞ ընտանիք պահի, իր թոշակը հացին ու սուրճին չի հերիքի․․․ Իշխանությունը փոխվի՝ մենք էլի մեր գործին ենք, բանվորը մնալու է բանվոր, ուղղակի աշխատատեղեր բացեն, որ մարդիկ աշխատեն, իմանան՝ տարին 12 ամիս գործ ունեն, ոչ թե մարտից գան մինչև հոկտեմբեր, հետո դեկտեմբեր, հունվար, փետրվար գոյատևեն, մինչև նորից սեզոնային գործը բացվի, մարդիկ աշխատեն, խանութների պարտքերը վճարեն․․․»։

Ընդհանուր առմամբ իշխանությունների աշխատանքը ո՞նց եք գնահատում, հարցրեցինք տիկնոջը․

«Իշխանություն կա՞, որ աշխատանք գնահատենք, իշխանություն չկա՛, ի՞նչ իշխանություն, ամեն մարդ իր գրպանի մասին է մտածում․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս