Շիրակում «Mercedes»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված ոչխարի հոտին

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։30-ի սահմաններում Մայիսյան գյուղի 1-ին փողոցում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (թվով 19 հատ) ոչխարների հոտին։

Բախման հետևանքով ոչխարներից 8-ը տեղում սատկել են, որոնց մեջ եղել են նաև մայրացու ոչխարներ։

Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ոչխարների սեփականատիրոջ ինքնությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930