Ավստրիայում Պաղեստինի դեսպանը Գազայի հատվածում հրադադարը անվանել է չափազանց փխրուն
Գազայի հատվածում հրադադարը մնում է չափազանց փխրուն, քանի որ իսրայելական ուժերը չեն պահպանում հրադադարի համաձայնագիրը։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում ՄԱԿ-ի մշտական դիտորդ Սալահ Աբդել Շաֆին։
Դիվանագետը նշել է, որ Գազայի հատվածում հրադադարը չի կարելի կայուն անվանել։
«Այն նույնիսկ շատ փխրուն է»,- ընդգծել է նա։
Շաֆիի խոսքով՝ հրադադարի կնքումից ի վեր Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների պատճառով վիրավորվել են հարյուրավոր պաղեստինցիներ։ Նրանցից մոտ 260-ը չի կարողացել փրկվել, ասել է դեսպանը։

