«Կործանարար փաստերի ականատես կլինենք. Լաչինի միջանցքի փակումն այդ շղթայի մի մասնիկն է». Գագիկ Մինասյան

Խաղաղության դարաշրջան բացելու խոստումներով 2021 թվականին վարչապետի պաշտոնում վերընտրված Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի տարեվերջյան Կառավարության նիստում խոսեց ոչ թե սպասվելիք խաղաղության, այլ՝ պատերազմի մասին։

«Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված»,- հայտարարեց Փաշինյանը՝ արդեն 18 օր փակված Լաչինի միջանցքի բացման հարցում ճանապարհային քարտեզ ակնկալելով Ռուսաստանից։

168 TV-ի եթերում  անդրադառնալով Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը՝ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանն այն համարեց Փաշինյանի կողմից իշխանությունը բռնազավթելու մասին ինքնախոստովանություն։

Կարդացեք նաև

Ըստ Մինասյանի, Արցախի անվտանգության ապահովման գործն ամբողջությամբ Ռուսաստանին պատվիրակելու մասին խոսելով՝ Փաշինյանը հերքում է իր Կառավարության ծրագրի հիմնասյունը և դառնում ոչ լեգիտիմ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական սադրանքների նախանշաններին, ապա, ըստ Մինասյանի, դա ազդարարում է սպասվող կործանարար գործընթացների մասին։

«Կործանարար փաստերի ականատես կլինենք, իսկ Լաչինի միջանցքի փակումն այդ շղթայի մի մասնիկն է միայն»,- ասաց Մինասյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս