Արցախցիները՝ կա՛մ տեղահանված, կա՛մ շրջափակված
Պատերազմի ընթացքում Արցախից տեղահանվեց մոտ 100 հազար մարդ։ Եռակողմ հայտարարության կնքումից հետո նրանց կեսից ավելին վերադարձավ Արցախ, սակայն մի քանի տասնյակ հազարը տունուտեղ էր կորցրել կա՛մ մարտերի հետևանքով, կա՛մ Փաշինյանի ստորագրության արդյունքում, և վերադառնալ չէր կարող։ Առավելագույնը, որ կարող էին նրանք անել, սեփական տունը հրկիզելն էր, որ թուրքին չհասնի։ Միջնադարյան սարսափ հիշեցնող պատկեր՝ հայն իր ձեռքով իր տունն է վառում ու բնավեր լինում։
Հայաստանում ապաստանած տասնյակ հազարավոր հադրութցիները, շուշեցիները, քարվաճառցիները, քաշաթաղցիները, Արաքսի հովտի բնակիչներն անցած երկու տարում այդպես էլ փախստականի կարգավիճակ չստացան, նրանց համարեցին բռնի տեղահանված՝ սահմանափակ արտոնություններ տրամադրելով։
Ամենանվաստացուցիչը, սակայն, իրենց մեծահարուստներին վայել շքեղություններ թույլ տվող իշխանախմբի սահմանած փոխհատուցման չափն էր տնանկ արցախցիներին։ Միանվագ դրամական օգնություն՝ 68 հազար դրամ, և ևս 15 հազար, եթե սեփականություն ես կորցրել։ Սա է տունուտեղից զրկված՝ Հայաստանի քաղաքացու անձնագիր կրողի նկատմամբ պետական մոտեցումը։ 25 տարի շարունակ Հայաստանի բոլոր կառավարություններն ազատագրված տարածքներում մի շարք զրկանքների գնով, արտոնություններ տրամադրելով՝ 15 հազար հայի են բնակեցրել, ենթակառուցվածքներ ապահովել, տասնյակ նոր բնակավայրեր են հիմնել, որ Փաշինյանը սկուտեղի վրա նվիրի թշնամուն։
Մանրամասները՝ տեսանյութում