Մոտ 1 ամիս է՝ Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, երբեմն այդ կրակոցներն անկանոն են, երբեմն՝ թիրախում սահմանին գտնվող տներն են։ Խոզնավար, Խնածախ գյուղերում ամեն գիշեր այդ կրակոցները լսվում են։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ սահմանին տեղի ունեցող կրակոցների պայմաններում Հայաստանի իշխանության միակ անելիքը հրաժարական ներկայացնելն է։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ իշխանության կողմից տարածվող ստերին, շեշտելով՝ ՔՊ-ի կողմից տարածվող ստերն արդեն հասնում են աներևակայելի մասշտաբների։ Այս համատեքստում նա անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ երեկ ԱԺ ամբիոնից տարածած ստերին։
Փոխարենը Փաշինյանը լռեց այն մասին, որ 2018-ին նախորդած 7 տարիների ընթացքում ևս ՀՆԱ-ն զգալի աճ է ունեցել՝ 33.5%-ով։ Ընդ որում, քանի որ այդ տարիների աճն ապահովվել է առանց արտածին գործոնների «օգնության», այն շատ ավելի կայուն ու արժեքավոր է, քան վերջին տարիների թվացյալ «բարձր» ցուցանիշները, որոնք ժամանակավոր բնույթ կրելով նվազում ու նվազում են։
2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը դատապարտել է Թուրքիայի Հանրապետությանն ու կոչ արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։
Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը վերջին շրջանում առաջին անգամ անդրադարձավ Ադրբեջանի գործողություններին սահմանին։ «ԵՄ դիտորդական առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը»,- նշված է առաքելության X-ում արված գրառման մեջ: «Զատկի հանգստյան օրերին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ […]
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն է։
ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ այս տարի ջահակիրները կրելու են «Նեմեսիսի» խորհրդանիշ Սողոմոն Թեհլերյանի պատկերով շապիկներ, որով թշնամական պետություններին ցույց կտան, որ կգա մի սերունդ, որը վրեժխնդիր կլինի նրանց արածների համար:
«Շատ լավ հիշում եմ՝ Սերժ Սարգսյանը զարմացավ, ասաց՝ ինչպե՞ս, Հայաստանում կարող է լինել հայ, որ ուրանա՞, ժխտի՞ Հայոց ցեղասպանությունը։ Մենք կարիք չունենք նման օրենքի, բայց, արի ու տես, որ հիմա կարիք ունենք։ Ամոթով եմ ասում, բայց այն օրենքը, որի մասին խոսվեց այսօր, ուղղված է Ցեղասպանության հայանուն ժխտողների դեմ»,- ասաց Հակոբ Ավետիքյանը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն է։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է շրջանառության մեջ դնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական նախագիծ՝ ի պատասխան Թուրքիայից պարտադրվող ժխտողական քաղաքականությանը և գործող իշխանությունների՝ դրան ենթարկվելու փաստին։
Վահագն Ալեքսանյանն Ազգային Ժողովի ամբիոնից քիչ առաջ հերթական սուտը խոսեց ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցի բովանդակության մասին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով մոտ երկու ամիս լսվող ադրբեջանական կրակոցների մասին հարցին, և, թե որքանով են դրանք հուշում հնարավոր պատերազմի և էսկալացիայի մասին, պնդել է, թե պատերազմի հավանականությունը որևէ քայլով չի ավելացվելու, և, որ կրակոցների հետ կապված հետևություններ անում են:
Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին իշխանական հայտարարությունները հատկապես հետպատերազմական շրջանում նոր երանգներ են ստացել։ Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել հենց իր բառերով բնութագրված՝ սուպերվարչապետական համակարգը, որին, սակայն, շատ շուտով հարմարվեց, ապա վերջին մի քանի տարիներին խոսում է, օրինակ, Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու մասին։ Հիշեցնենք՝ այս հղումը փոխելու հարցը իդեա-ֆիքս է դարձել թուրք-ադրբեջանական տանդեմի համար։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժը Խոզնավար գյուղի բնակելի տան է հարվածել։ Արդյունքում վնասվել է տների մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի վախճանման առիթով։
Ծեծ, կռիվ, վեճ՝ ՔՊ-ական և ընդդիմադիր պատգամավորների միջև
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանում հայատյացությունն ու հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածումը տեղի է ունենում պետական մակարդակով։
ՔՊ շտաբի պետն եմ եղել, փողոց եմ փակել. նույն ձևով ենք իշխանության բերել, ինչ հիմա անում ենք. քասախցի
Իրար շալակ թռած՝ տարբեր հոտերով գնում-գալիս ենք, մեզ դա պետք չէ, վերականգնեք մեր ավտոբուսը. քասացխի
Հայաստանն ու Եվրամիությունը մեկ տարի առաջ հայտարարել էին, թե աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ առանց այլ հստակ մանրամասների։
««Զանգեզուրի միջանցքը» կորցնում է իր ակտուալությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի պահանջին և այս հարցի առնչությամբ ՌԴ դիրքորոշմանը։
«Թուրք ցեղասպանների հայ սպասավորները». թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
Ադրբեջանն օկուպացված Արցախում հիմնովին ոչնչացրել է հերթական գյուղը։ Շուշիի շրջանի Լիսագոր գյուղը՝ բոլոր տներով ու պատմական հուշարձաններով, Ադրբեջանը հավասարեցրել է հողին։ Լիսագորում Ադրբեջանը կառուցել է ինչ-որ շինություններ, հավանաբար դրանք ռազմական կառույցներ են։
Հայաստանի իշխանությունը վարում է խոնարհման «դիվանագիտություն» Թուրքիայի առաջ՝ հիմնավորելով, թե իրենք այլ ելք և հնարավորություն չունեն։ Այս իշխանությունն ասում է, թե պետք է բավարարի Թուրքիայի բոլոր պահանջները, որպեսզի Հայաստանը կարողանա գոյատևել, մինչդեռ, այո՛, ելք չկա, բայց իրենց՝ իշխանության մնալու դեպքում։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների և Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆորումի արդյունքների մասին, նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանն է:
Արդյոք նա կարո՞ղ է ասել, թե իշխանությունների կողմից ՀՀ ՊՆ ներկայացուցիչ կարգված Արծրուն Հովհաննիսյանի՝ 44 օր հայտնած տեղեկությունների քանի տոկոսն է ճիշտ և սխալ եղել, թե՞ սա փորձ է «մաքրելու» իշխանական քարոզչամեքենային և նաև այս հարցում սլաքն ուղղելու ԳՇ-ի վրա:
ՀՀԿ ՈւԿ նախագահ Արմեն Հարությունյանն այն կարծիքին է, որ «ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ հնչած թեզերը հիստերիայի են հասցրել օրվա իշխանավորներին»:
Ես՝ Չինգիզ խանս, մեծ նվաճողս ու Մոնղոլական կայսրության հիմնադիրս, քեզ եմ դիմում խոր վրդովմունքով եւ զայրույթով, քանզի տեղեկացա, որ վերջերս ղեկավարին անվայելուչ ծամածռություններով հանդգնել ես հիշատակել իմ անունը ձեր ժողովրդի Ազգային կուռուլտայում։