Մոսկվա՞, թե՞ Բրյուսել՝ ո՞ւմ «կգցի» Նիկոլը
Օտարների կոշիկ լիզելուց խոսող Փաշինյանն իշխանության գալու առաջին իսկ օրերից Հայաստանի արտաքին քաղաքականությունը հանձնել է այլոց, նախ՝ Արևմուտքին և Ռուսաստանին, հիմա արդեն՝ Թուրքիային։
Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը հարցեր էր բարձրացնում ներդրումների, Արցախի մասին, Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ մտնելուց որոշակի վերապահումներ հայտնեց, օրինակ՝ երկար ժամանակ մեքենաների մաքսազերծումն ավելի ցածր մաքսատուրքերով էր արվում, Եվրամիության հետ կնքեց GSP+ համակարգը, որն այսօր չի գործում, ԵՄ-ից խոստում կորզեց, որ 2020-ին վիզաները կազատականացվեն։ Իսկ Փաշինյանն ընդամենը մեկ պահանջ է դնում իր գործընկերների առաջ՝ իր անվտանգությունը։
Այսօր այնքան ծանր վիճակում ենք, որ Հայաստանն ինքնուրույն արտաքին քաղաքական քայլեր չի կարող անել։
Նիկոլի վարած արտաքին քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ նա երբեք ոչ ոքի չի մերժում, և ով ինչ առաջարկով իրեն դիմում է, նա համաձայնում է, անգամ, երբ այդ առաջարկները հակասում են իրար։
Բնականաբար, նա խաբում է բոլորին, և նրանք գիտեն Նիկոլի բնավորության այդ գիծը։
Մանրամասները՝ տեսանյութում