Ինչու են վարկային տոկոսներն աճում. պարզաբանում է Մարտին Գալստյանը

«Օգոստոս ամսին վարկերի տոկոսադրույքը կազմել է 13,37 տոկոս, սեպտեմբերին՝ 13,68, այն դեպքում, երբ ԿԲ-ն սահուն կերպով իջեցնում է տոկոսադրույքը։ Ի տարբերություն սրա՝ մենք տեսնում ենք, որ ընկնում են ավանդների տոկոսները․ այսինքն՝ ավանդներն արձագանքում են, վարկերը՝ ոչ։ Ըստ իս՝ դրա պատճառը ոչ միայն լագէֆեկտն է, այլ վարկերի պահանջարկն է, և ոչ թե տոտալ վարկերի, այլ սպառողական, էժան, խոցելի խավերի կողմից պահանջարկված վարկերը,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ԿԲ նախագահից մասնավորապես հետաքրքրվելով,- Ըստ Ձեզ՝ դա ի՞նչ է ցույց տալիս»։

Մարտին Գալստյանն ի պատասխան՝ նախ արձանագրեց, որ որպես կանոն՝ այն երկրներում, որտեղ կա անշարժ գույքի շուկայի աճ, դրան տրամաբանորեն՝ որպես շարունակություն, հետևում է սպառողական վարկերի աճը։

«Որովհետև այն բնակարանները, որ ձեռք եք բերում, պետք է վերանորոգեք, կահավորեք և ապրեք այդ բնակարաններում։ Այդ տիպի վարկերի աճով է նաև պայմանավորված։ Քանի որ սպառողական վարկերն իրենց բնույթով ավելի բարձր տոկոսադրույք ունեն, քան բիզնես վարկերը, իսկ բիզնես վարկերում մենք վարկային տոկոսադրույքի աճ չենք նկատում»,- մանրամասնեց ԿԲ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս