Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բшխումից խուսափելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին

«Մեր ձևով» նախաձեռնության համահիմնադիր Նարեկ Կարապետյանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում անդրադարձել է Սամվել Կարապետյանի ձերբակալությանը։

«Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բախումից խուսափելու համար։ Դրանից հետո նա ձերբակալվեց։ Ես նույնպես ձերբակալվեցի, իմ հայրը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, ևս ձերբակալվեց»,-ասել է նա։

Հարցին՝ դուք ինչո՞ւ ձերբակալվեցիք, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․

«Չգիտեմ։ Միգուցե այնտեղ գտնվելու համար։ Ես հիշում եմ՝ 8 ժամ ոստիկանական բաժանմունքում էինք, և նրանք Քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում՝ մեղադրանք առաջադրելու համար, որովհետև համապատասխան հոդված նախատեսված չէ այդ 37 վայրկյանի համար։

Ես հիշում եմ՝ քննիչը մտավ սենյակ և բացականչեց. «Ես գտա մի հոդված», իսկ մյուսը ասաց՝ «ոչ, դա չի աշխատի»։

Եվ 8 ժամ հետո նրանք գտան մի հոդված և մեղադրանք առաջադրեցին, թե իբր նա ասել է, որ վարչապետը պետք է գահընկեց արվի, սակայն այդ 37 վայրկյան տևողությամբ հարցազրույցում, որն, ի դեպ, Դուք կարող եք դիտել Youtube-ում, չկա ոչ մի խոսք ո՛չ վարչապետի, ո՛չ էլ այլնի մասին»։

Տեսանյութեր

Լրահոս