«Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» ՊՀ-ն դրամաշնորհի անվան տակ գումար է տրամադրել «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին՝ «Շողակաթ»-ին, որպեսզի լուծարման գործընթացը կազմակերպի։ Կողմերը պայմանագիրը կնքել են նախօրեին, պայմանագրի գին է նշվել 22 միլիոն դրամը։
Իշխանությունները հիմա էլ խոսում եմ Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացման հեռանկարի մասին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին Մայր Աթոռի լրատվական ծառայությունից:
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Փաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պատերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք։ Այս անգամ նա ավելի հեռուն գնաց՝ փաստացի զգուշացնելով, ավելի ճիշտ՝ շանտաժի ենթարկելով հայ ժողովրդին, թե եթե ինքը պարտվի առաջիկա ընտրություններում, պատերազմն անխուսափելի կլինի։ Կարելի էր […]
2021-ին ՔՊ-ն ընտրություններին մասնակցել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի խոստումներով։ Այսօր ՔՊ-ի ղեկավարը զբաղված է Հայաստանում ադրբեջանցիների իրավունքների իրացման քարոզչությամբ, իսկ Շուշի ու Հադրութ անվանումներն առաջիկայում կարող են արգելվել օրենքով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Անրի Ֆիլիպ Պետեն, թե՞ Շառլ դը Գոլ» խորագրի ներքո հրապարակել է իր ելույթը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության
«Պատերազմի կուսակցությունը» Հայաստանում ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքներին։
Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի խափանման միջոց տնային կալանքը թեպետ Վճռաբեկ դատարանը նախորդ տարվա վերջին փոխել էր, ու նա կրկին բանտում է կրում իր պատիժը, սակայն Արա Մխիթարյանի հարը՝ Սամվել Մխիթարյանը, համարում է, որ դեռևս արդարությունը վերականգնված չէ՝ արդարադատություն տեղի չի ունեցել։
Չնայած Իրանը շարունակում է սգալ Իրանի Գերագույն անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը, որը վերլուծաբաններից ոմանք կանխատեսում էին՝ որպես Իրանի դեմ պատերազմն ի օգուտ Իսրայելի ու ԱՄՆ-ի բեկելու հանգրվան, Իրանի վերջին հարվածներն աշխարհի խոշորագույն նավթագազային համալիրներից մեկին Քաթարում կարծես լուրջ մարտահրավեր է դառնում Արևմուտքի համար:
Փետրվարին սկսված Իրան-ԱՄՆ-Իսրայել ռազմական բախման այս փուլում ակտիվ կերպով թիրախավորվում են նավթային և էներգետիկ օբյեկտները, և արդեն խոսվում է ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի հաշվով ունեցած տարբեր նպատակների մասին:
Կառավարությունն այսօր, ի թիվս չզեկուցվող 29 այլ հարցերի, հավանություն տվեց նաև «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։
«Մեծամոր» կինոքաղաքի ստեղծման նպատակով՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը պետությունից ստացել է հերթական դրամաշնորհը, այս անգամ՝առավել խոշոր ծավալով։
Նիկոլ Փաշինյանն այսօր էլի հիշել էր նախկիններին․ առհասարակ, ավանդույթի համաձայն, նախընտրական ելույթներում նախկինների թելը մշտապես անցնում է Փաշինյանի խոսքուզրույցներում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը քիչ առաջ կարճ տեսաուղերձ է հրապարակել Բրյուսելից, որտեղ արդեն ավարտվել է Հայաստանի խորհրդարանի և Եվրոպայի խորհրդարանի համագործակցության ձևաչափի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել է հայտարարություն։
Իշխանությունը սահմանադրական մեծամասնություն ունենալու անհրաժեշտությունը հիմնավորում է իր խոստումների իրականացման հանգամանքով:
Ռուբեն Վարդանյանի կնոջ` Վերոնիկա Զոնաբենդի նամակը ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակի մասին:
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո, Նիկոլ Փաշինյանը կրկին ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ժամանակ երկար բացատրում էր, թե ՀՀ անկախության հռչակագիրն ինչ «վտանգավոր հռչակագիր է» ու ինչ «կոնֆլիկտներ կարող է բերել երկրին»։
Նշենք՝ երբ Անդրանիկ Քոչարյանը նշում էր 200 էջի մասին, դարձյալ հիշատակվում էին ձայնագրությունները, տեսագրությունները, 16.000 փաստաթղթային նյութերը:
Թեհրանում վերջին հրաժեշտը տվեցին Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, որը սպանվել է ամերիկանա-իսրայելյան հրթիռային հարվածների հետևանքով։
Արդեն չորս տարի չդադարող ուկրաինական հակամարտության և փետրվարի վերջից Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության լույսի ներքո հատկապես արդիական է դառնում զենքի համաշխարհային առևտրի վիճակագրությունը։
Նրանց ընտրական առաջարկն ընդունելով՝ մարդիկ թույլ են տալու, որպեսզի ավտոբուսային խրախճանքը շարունակվի, պայմանով, որ դրանից հանրությանը նետված սննդային մնացորդները թափվելու են պլպլան ասֆալտին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է։
Օրեր առաջ հանդիպեցի մի հայ մարդու, որը խոսելով իրավիճակի մասին՝ ինձ ասաց. «Խաղաղությունը մուրալով չեն ձեռք բերում, մանավանդ այս տարածաշրջանում։ Եթե մուրաս, կստանաս միայն
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը Հայաստան «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկելու մասին բացառապես հակառուսական հայտարարություն էր։
Վերջին օրերին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրեթե իրար հետևից տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ է տվել («Ֆակտոր», «Կենտրոն» հեռուստաընկերություն, «Արմենիա» հեռուստաընկերություն): Եվ, բնականաբար, բոլոր տեղերում չի շրջանցվել 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը, նշվել է, որ իրավական նպատակն է կարևոր, ոչ թե այն ֆորմալ ժամկետները, որը վիճելի է` խախտվե՞լ է, թե՞ չի խախտվել։
«Կարկանդակ, սուջուխ, եգիպտացորեն ուտելով՝ փորձում է ցույց տալ, որ ուտում է այն, ինչ մարդկանց մեծ մասը։ Ինքը շքեղ ռեստորաններում ուտում է ոչ տեսախցիկների առաջ, իսկ մարդկանց ցույց է տալիս, որ ինքը սովորական ձեթով պերաշկի է ուտում, այն էլ՝ փնթիավարի, առանց կարկանդակն անձեռոցիկով բռնելու։ Նա «ժող ջանին» փորձում է համոզել, որ նրանցից մեկն է»։
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն է։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն է:
Ցավալի է նշելը, որ ՍԴ-ն հակադրել է Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը։