Ռուսաստանի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ապրիլի 16-ին ընդունել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Տանջու Բիլգիչին՝ նրա խնդրանքով, հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Մամուլի ծառայության տվյալներով՝ նրանք մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Թուրքական կողմին ներկայացրել ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված հակամարտության զարգացման և կարգավորման հեռանկարների վերաբերյալ մեր հիմնարար գնահատականները՝ ըստ 2025 թվականի օգոստոսին Անքորիջում ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո ձեռք բերված փոխադարձ ըմբռնումների։
Քննարկվել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Հաստատվել է մեր փոխադարձ հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության շահերից ելնելով հետագա համակարգման հարցում»,- նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։



