22 միլիոն դրամ՝ Մայր Աթոռի ձայնը լռեցնելու համար, իսկ Փաշինյանի ընտանեկան թերթը շարունակում է քարոզչությունը

«Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» ՊՀ-ն դրամաշնորհի անվան տակ գումար է տրամադրել  «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին՝ «Շողակաթ»-ին, որպեսզի լուծարման գործընթացը կազմակերպի։ Կողմերը պայմանագիրը կնքել են նախօրեին, պայմանագրի գին է նշվել 22 միլիոն դրամը։

Այս գումարի շրջանակում պետք է մարվեն ՓԲԸ պարտավորությունները, տրվեն աշխատավարձեր ու արձակման նպաստներ, իրականացվեն այլ ծախսեր։ 2026թ. պետբյուջեով «Շողակաթ» հեռուստաընկերության համար հատկացվել էր 221 միլիոն դրամ և հենց այս գումարից են 22 միլիոն հատկացնելու լուծարման համար։

Ասում են՝ գումարի մյուս մասը փոխանցվելու է Հանրային հեռարձակողի խորհրդին՝ Հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում տեխնիկական վերազինման նպատակով։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2025 թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, այս տարվա հունվարի 1-ին լուծարվեց։

Կարդացեք նաև

Ընդդեմ կաթողիկոսի արշավին զուգահեռ՝ իշխանությունները հապճեպ որոշեցին փակել «Շողակաթ»-ը․ ՔՊ-ական պատգամավորներն այս միտքը պարբերաբար գեներացնում էին։

«Շողակաթը» հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն է: Հիմնադիրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է: Հեռարձակվում էր օրական 18 ժամ՝ հոգևոր-մշակութային հանրային հեռուստաալիքով և Հ1-ի արբանյակային հեռուստաալիքով:

1995-ին Արարատյան Հայրապետական թեմում հիմնվեց հեռուստաստուդիա: Նախաձեռնողն ու հիմնադիրը առաջնորդական փոխանորդն էր` Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Հինգ տարի անց այն արդեն գործում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և գրանցված էր՝ որպես «Շողակաթ» հեռուստաընկերություն:

2002թ. «Շողակաթը» հեռարձակման արտոնագիր ստացավ և նոյեմբերից արդեն գործում էր՝ որպես օրական 18 ժամ եթեր ունեցող հեռուստաընկերություն: Ավանդական, եկեղեցական հաղորդումների կողքին եթեր հեռարձակվեցին նաև կրթական, մշակութային հաղորդաշարեր: Հայաստանի հանրային հեռուստատեսության հետ կնքած պայմանագրով 2004 թ․ սկսած` «Շողակաթ» հեռուստատեսության հաղորդումները սկսեցին հեռարձակվել նաև Հ1-ի արբանյակային հեռուստաեթերում:

Փաստորեն, նախկին բոլոր իշխանությունների օրոք այս հեռուստաընկերությունը չփակվեց՝ սփռվող բովանդակության համար, իսկ ժողովորդավարության բաստիոն Հայաստանում՝ փակվեց։ Մայր Աթոռին պատկանող հեռուստաընկերությունը դարձրին անցյալ, իսկ Փաշինյանի ընտանեկան թերթը շարունակում է քարոզչությունը։

Տեսանյութեր

Լրահոս