Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհն ամբողջությամբ փակվել է

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ջերմուկ ավտոճանապարհի 149 կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապապարհը ամբողջությամբ փակվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությհան Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Ամիրաղյանը և Հարություն Խաչատրյանը։
Փրկարարները պարեկների և քաղաքացիների հետ տեխնիկայի օգնությամբ ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են ապառաժ քարերը և այն դարձել է երթևեկելի։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն քարաթափման հետևանքով վնասվել են նաև երկաթե արգելապատնեշները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930