ԱԿԱՆԸ ՊԱՅԹԵԼ Է. ԿԱՏՎԻ ՈՒ ՄԿԱՆ ԽԱՂ Է, ՍԱ Ի՞ՆՉ ԲԱԼԱԳԱՆ Է, ԿՐԿԵՍ ՇԱՊԻՏՈ. ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ

168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն է։

Քանի որ վերջին շրջանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ քննարկումները չեն դադարում` նկատի ունենալով նաև Էդիտա Գզոյանի պաշտոնանկության դրվագը, Հայկ Դեմոյանին նախ խնդրեցինք մեկնաբանել այս դրվագը։

Մեր դիտարկմանը, որ թե՛ Ժաննա Անդրեասյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հաստատել են, որ, այո՛, իրենց ուղիղ հրահանգով է Էդիտա Գզոյանը հեռացել պաշտոնից, և հարցադրումներին՝ կարգազանցությո՞ւն է արել, որ գիրք է նվիրել Արցախի թեմայով, իսկապե՞ս, թանգարանին առնչվող նման արարողակարգե՞ր գոյություն ունեն, թե՞ սա ուղղակի ակադեմիական ազատությունը սահմանափակելու փորձ է, նա արձագանքեց.

«Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ վերջին 8 տարիների ընթացքում նորամուծություն կա՞, թե՞ չկա, ենթադրում եմ, որ չկա, բայց 11 տարվա ընթացքում, երբ ես մոտ 400 այդպիսի պատվիրակություններ եմ անձամբ վարել, տարբեր աստիճանի հյուրեր, բարձրաստիճան, որևէ գրավոր, բանավոր ցուցում չի եղել։ Եթե մեկ բառով` դա խայտառակություն է»:

Իսկ խայտառակությունների շարքը, ըստ Դեմոյանի, սկսվել է դեռ 2018 թվականից, երբ երկրից կարճատև բացակայության ժամանակ նորաթուխ իշխանությունները ներխուժել էին իր աշխատասենյակ։

Անցյալից ձգվող ներկա իրողություններին իր դիտարկումներում ՀՑԹԻ նախկին տնօրենը ցավով արձանագրեց.

«Ականը վաղուց պայթել է. մենք ունենք պետականության դիակ, և այդտեղ զբաղվում են քաղաքական նեկրոֆիլիայով, զբաղվում ենք ընտրություններով»։

Ի՞նչ սպասել հայ-թուրքական հարաբերություններին միտված պրոցեսներից, երբ Փաշինյանը հաճույքով վերցնում է Էրդողանի՝ «Արդար աշխարհի» մասին, գիրքը և լուսանկարվում է, դա բավարա՞ր է արդյոք հարաբերությունների համար, կամ` Քլըչի ու Ռուբինյանի հանդիպումները բավարա՞ր են արդյոք` մեր այս հարցադրումներին ի պատասխան` ցեղասպանագետը շեշտեց.

«Ես սա միշտ անվանել եմ մկան և կատվի խաղ։ Թուրքիայի համար այժմ թիվ 1 խնդիրը, առաջին փուլում, Հայաստանի մարգինալացումն է բոլոր առումներով՝ էներգետիկ, ռազմական, քաղաքական դաշնակիցների, հետո` 2-րդ փուլով (3-րդ փուլ չկա)՝ այդ պետականության իսպառ վերացումը։

Հիմա, ինչ-որ հույսեր են տածում, երևի, այս դրածոնները, որ Թուրքիան ինչ-ինչ բաներից ելնելով` կբացի սահմանը, կամ մասնակի կբացի` կիսաբաց դուռ, լուսամուտ կլինի. Չի լինելու, Թուրքիայի համար թիվ 1 խնդիրը հայկական պետականության լուծարումն է…

Ի ցույց են դնում, որ պատրաստ են նույնիսկ, ասենք, Ցեղասպանության հարցը ժխտել, մոռացության տալ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատանքը խայտառակ պրոցեսներով մարգինալիզացնել, եկեղեցու դեմ գործընթացներով. դրանք հաշվետու ուղերձներ են Ալիևին և Էրդողանին, որ՝ տեսեք, բայց այնտեղ քմծիծաղով են հաստատ վերաբերվում այս ամեն ինչին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս