ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ Դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթացում ԱՄՆ աջակցության կարևորությունը և դրա շարունակականության ապահովումը։

Կողմերը մտքեր են փոխանակել ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման շուրջ, քննարկել հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև կրոնական ազատությանն առնչվող մի շարք հարցեր։

Զրուցակիցները վերահաստատել են փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930