Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել Իլիա Բ-ի հուղարկավորության արարողությանը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին Մայր Աթոռի լրատվական ծառայությունից:

«Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին»,-ասացին Մայր Աթոռից։

Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները, ինչպես տեղեկացրեցին Մայր Աթոռից, քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս