Փաշինյանը չի մտածում երկրի մասին, ինքը մտածում է իր աթոռն ամեն գնով պահելու մասին․ Ռոբերտ Քոչարյան

«Պրոբլեմները լուրջ են: Իրենք զգացել են, որ մարդիկ մտահոգված են հայ-ռուսական հարաբերությունների սրմամբ: Եթե մեր ժողովրդի մի մասը, որը որոշակի հիասթափություն ունի Ռուսաստանից Արցախի կորստի հետ կապված, ապա դա չի նշանակում, որ այդ զանգվածը ուրախ է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապերը խզի կամ թշնամանա։

Բոլորը հասկանում են, որ տնտեսապես մենք ուղղակի ունենք շատ մեծ կախվածություն և անհանգստությունը մարդկանց մեջ շատ է։ Իմ շփումները ցույց են տալիս, որ անհանգստությունը մեծ է նաև գործարար աշխարհում, շատ մեծ ասիմետրիկ կախվածության մեջ ենք մենք Ռուսաստանից։ Եթե տնտեսական կապերը խզվեն, Ռուսաստանում չեն էլ նկատելու, ընդամենը 0,7%-ն է մեր արտաքին ապրանքաշրջանառության, առևտրի Ռուսաստանի ընդհանուրի մեջ։ Հայաստանի համար սա ուղղակի կոլապս է լինելու, կռախ է լինելու»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930