Եվս 300 մլն՝ ՔՊ-ական պատգամավորի ամուսնու տնօրինած հիմնադրամին. 656 միլիոն դրամ՝ 3 ամսում

«Մեծամոր» կինոքաղաքի ստեղծման նպատակով՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը պետությունից ստացել է հերթական դրամաշնորհը, այս անգամ՝առավել խոշոր ծավալով։

Այսպես, Էլեկտրոնային գնումների հարթակում մարտի 9-ին հանրայնացվել է Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև կնքված՝ պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող  ֆինանսական աջակցության մասին տրվող գումարների օգտագործման մասին պայմանագիրը, որից տեղեկանում ենք՝ նախարարությունը հիմնադրամին տրամադրել է 300 միլիոն դրամ։

Այս գումարով հիմնադրամը ստանձնել է պարտավորություն «Սինեմա թաուն» ՍՊԸ-ին՝ 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Մեծամոր քաղաքի 8940,97 քմ մակերեսով տարածքում կինոտաղավարներ ստեղծել։

Կարդացեք նաև

45 բացօթյա տաղավարները, ըստ պայմանագրի, դառնալու են ՀՀ սեփականությունը։

Ի դեպ, «Սինեմա թաուն» ՍՊԸ-ն հիմնադրվել 2024 թվականին․ այս ընկերության բաժնետերերից մեկը Հայկ Օրդյանն է՝ 62 տոկոս բաժնեմասով:

Նշենք, որ 2026 թվականի սկզբից արդեն՝ 3 ամսում, ըստ հանրայնացված պայմանագրերի,  Հայաստանի կինոյի հիմնադրամը ԿԳՄՍ նախարարությունից ստացել 12 դրամաշնորհ՝ 656 միլիոն 600,800 դրամ ընդհանուր ծավալով։ Դրամաշնորհներից մի քանիսին 168․am-ն ավելի վաղ անդրադարձել էր՝ հիշեցնելով, որ Կինոյի հիմնադրամի տնօրենն «Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինն է՝ Դավիթ Բանուչյանը։

2024 թվականին պարզ դարձավ, որ Կինոկենտրոնի փոխարեն գործելու է Հայաստանի կինոյի հիմնադրամը, իսկ արդեն հուլիսից նորաստեղծ հիմնադրամի տնօրենի պաշտոնը ստանձնեց Բանուչյանը։

Տեսանյութեր

Լրահոս