Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ-ին դիմում է ներկայացրել՝ իր մանդատից հրաժարվելու մասին։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականի պատվին Ստամբուլում հնչեց Հայաստանի ազգային օրհներգն ու ծածանվեց հայկական եռագույնը: Եվս մեկ անգամ բրավո մեր շախմատիստներին, բրավո, Հայաստան:
Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, 2000 թվականից մինչև 2011 թվականը Հայաստանում սպառողական գներն աճել են ընդամենը 66%-ով։ Ցածր գնաճի այս ցուցանիշով Հայաստանը բացարձակ առաջատար է ԱՊՀ երկրների շարքում։
Սակայն, անկախ այդ բոլոր հանգամանքներից, հետաքրքիր է` ի՞նչ է լինելու, եթե Ր. Հովհաննիսյանը, ասենք, առաջադրվի նախագահական ընտրություններում, սարերի փոխարեն՝ շարժի իշխանությանն ու հաղթի….բայց ինչ-որ բանից նեղանա ու հայտարարի, որ 2013 թվականի հունիսին է որոշելու` ստանձնե՞լ նախագահի լիազորությունները, թե՞ ոչ: Անհեթեթ թվացող այս իրավիճակը միանգամայն սպասելի է Ր. Հովհաննիսյանից:
Ոչ մի կաշառք կամ ուրիշ որևէ միջոց արդյունք չէր տա, եթե ժողովուրդն իրոք ատեր այս իշխանություններին: Պարզապես մարդկանց մի խումբ, նոր տեխնոլոգիաները, համացանցն օգտագործելով, այնպիսի ուղերձներ է տարածում, որոնց նպատակը իշխանությունների դեմ ատելություն սերմանելն է: Ես չեմ ասում, որ այսօրվա իշխանության մեջ ամեն ինչ լավ է: Չէ, շատ վատ բաներ կան: Բայց դա չի նշանակում, թե նրանց հանդեպ ժողովուրդը նույնպիսի ատելություն է զգում, որպիսին ժամանակին զգում էր ԼՏՊ-ի հանդեպ: Համոզված եղեք, չկա:
168.am-ը հետաքրքրվեց Տիգրան Թորոսյանից, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Սակայն Տ. Թորոսյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ այս առիթով` պատճառաբանելով, որ նախ ինքը պետք է կարդա այդ հարցազրույցը.
«Սեպտեմբերի 6-ի ընտրությունները ցույց տվեցին, որ վարկանիշը չափվում է ֆինանսկան առավելությամբ. որքան շատ գումար, այդքան շատ վարկանիշ: Գագիկ Ծառուկյանն էլ ի՞նչ առավել հատկանիշ ունի, միայն փողի առկայությունն է, էլի: Մեր խնդիրն ինչո՞ւմն է, որ հասարակությանը հասցել են մի մակարդակի, որ չափման միավորները գալիս են ֆինանսից»:
«Մենք Ռ. Հայրապետյանին, նրա ընտանիքին վախեցնելու միտք, նպատակ չենք ունեցել: Մենք հակամարդկային ենք համարում վախն առհասարակ: Մենք ուզեցել ենք, որ ինքը ծանր ապրումներ ունենալով շաքարի չհասնի, այլ օգնի բացահայտել իրականությունը, օբյեկտիվ կատարել արդարադատությունը՝ մասամբ, հանգստացնելով խիղճը: Բայց հարցազրույցից ես հասկացա, որ նրա խիղճը դադարել է իրեն անհանգստացնել իրեն»:
Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչև մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ: Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել: Բնազդական արդեն բան են սարքել… Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞:
Հայաստանը, փաստորեն, երկիր է, որտեղ կայացած քաղաքական գործիչներ են համարվում ու բարձր պաշտոններ են զբաղեցնում դավաճանության տարբեր դրսևորումներով աչքի ընկած մարդիկ: Նրանք, սակայն, ծառայում են իշխանությանը ոչ թե իրենց զբաղեցրած պաշտոններով, այլ «քաղաքականության վարկաբեկման գործում» ունեցած ավանդով:
Այս հայտարարությամբ ԲՀԿ-ն արել է պատասխան «ձիով քայլը»` Սերժ Սարգսյանին դնելով անհարմար, անելանելի վիճակի մեջ: Ս. Սարգսյանը կա՛մ պետք է համարժեք պատասխանի ԲՀԿ-ին, ինչը հօդս կցնդեցնի իր իսկ կողմից առաջ քաշված «բարգավաճական հարազատության» թեզը, կա՛մ պետք է ընթացք տա ԲՀԿ-ի կողմից Տ. Սարգսյանին հասցեագրված մեղադրանքներին, նույնն է թե` պաշտոնանկ անի վերջինիս:
«Պարզապես խորհուրդ կտամ մեր կառավարությանը, որ հերթական նիստ անելու փոխարեն՝ նստեն մեքենան և մեկնեն Վրաստան ու տեսնեն՝ այնտեղ ինչ է կատարվում… Երբ անցնում ես սահմանը և հասնում մեր մաքսակետ, հասկանում ես, որ մենք քաղաքակրթությունից բավականին հեռու ենք»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
ԲՀԿ-ի պահվածքը տարօրինակ է ու «երկակի չափանիշների» դրսևորման դասական օրինակ: Նախ` նույն Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության կազմում ԲՀԿ-ն 4 նախարար, բազմաթիվ փոխնախարարներ, մարզպետներ ու փոխմարզպետներ է ունեցել: Այդ ընթացքում, չհաշված մանր «կսմիթները», ԲՀԿ-ն առանձնապես չի ահազանգել երկիրը կործանման տանող վարչապետի ու կառավարության մասին: Իսկ ԲՀԿ-ականների կողմից այսօր հնչող այն հայտարարությունները, թե իրենք միշտ էլ դեմ են եղել Տ. Սարգսյանի վարչապետությանը, ծիծաղելի են:
«Չգիտեմ՝ ո՞ր հոդվածի առիթով են հնչել նման մեկնաբանություններն ու ո՞վ է այս ամենի պատվիրատուն, բայց հավաստիացնում եմ, որ ես Գ. Ծառուկյանի հասցեին երբևէ վիրավորական կամ հերյուրանքի խոսքեր չեմ հնչեցնի: Նրանց նպատակը, հավանաբար, ինձ ու Գագիկ Ծառուկյանին կռվացնելն է, բայց, ուզում եմ հիասթափեցնել, ու ասել, որ դա իրենց չի հաջողվի»:
1993թ. հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով Մերին կորցրեց երկու ձեռքերն ու ոտքի մի մասը: «Նախկինում մեծ ցավով էի էս ամենը պատմում, հիմա` չէ: Մարդիկ արդեն գիտեն դա: Էդ օրվա հետ կապված ամեն ինչն եմ հիշում: Գնացել էի պապայիս գարաժը, էնտեղ մի շուն կար, ուզում էի տուն բերել… Հետո հիշում եմ, որ մոտեցա աղբյուրին, որ լվացվեմ… Էդ պահին ռումբը պայթեց:
Վերջին հաշվով, տեղի ունեցածը, բացի Ադրբեջանի հակամարդկային ու հակաժողովրդավարական դեմքը ևս մեկ անգամ բացահայտելուց, բացահայտեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության տկարությունն ու սնանկությունը:
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն Այսօր` սեպտեմբերի 6-ին հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը չի փոխվել:
Մի քանի օր հետո Գյումրիում ընտրությունները կավարտվեն, Ս. Բալասանյանը, բնականաբար, կդառնա քաղաքապետ, ինչը, փաստորեն, կլինի ոչ միայն ու ոչ այնքան ԲՀԿ-ի կամ ՀՀԿ-ի, որքան «ՀԱԿ-ի հաղթանակը»: Առջևում նախագահական ընտրություններ են, և ՀԱԿ-ի այս մարտավարությունը կարող է բավական ծիծաղելի վիճակ ստեղծել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում անհասկանալի է համարել Մրցունակության համաշխարհային զեկույցում ինտերնետի հասանելիության վերաբերյալ Հայաստանին տրված գնահատականները և հանձնարարել է գտնել մեղավորներին։
Ի՞նչ են այսքանից հետո եզրակացնելու ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները, որոնց համար արտգործնախարարի պաշտոնը համարվում է կարիերայի գագաթնակետ: Եզրակացնելու են, որ կարելի է սեփական անգործությունը բարդել թշնամի երկրի վրա, որ կարելի է արտաքին քաղաքականությունը հասցնել այնպիսի ցածր մակարդակի, որ անգամ «ճ կլասի» որևէ երկիր իրեն թույլ տա խաբել Հայաստանին:
Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես են եկել հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին:
«Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է իր էներգետիկ պաշարներից, և հակամարտության վերսկսումը կարող է լրջորեն խաթարել այն, իսկ նրա էներգետիկ ենթակառուցվածքները կդառնան Հայաստանի զինված ուժերի գլխավոր թիրախները»,- նշում է GI կենտրոնի վերլուծաբանը
Սաֆարովի արտահանձնման դեպքը Հայաստանի` մրցունակության բացակայության մասին վկայող միակ գործոնը չէ: Դրա ավելի խոսուն վկայությունը արտագաղթի ահռելի ծավալներն են, որոնք ահռելի են անգամ պաշտոնական վիճակագրության` նվազեցված ցուցանիշներում: Հայաստանը բնակվելու համար ցանկալի երկիր չէ ՀՀ քաղաքացիների համար, ովքեր արտագաղթելու որոշումը հաստատ հեշտությամբ չեն կայացնում:
2012 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում էլեկտրոնային առևտրի ծավալները կազմել են 1 մլրդ դրամ, որը զիջում է նախորդ եռամսյակի ցուցանիշներին։ Այս տվյալները ներկայացված են ՀՀ Կենտրոնական բանկի 2012թ. երկրորդ եռամսյակի բանբերում։
ԿԲ-ն այս պահին անհրաժեշտ չի համարում վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով ազդել գների վրա։ Հիմնավորումների և մասնագիտական «խուճուճ» ձևակերպումների արանքում, սակայն, կարելի է տողատակում կարդալ մի հետաքրքիր միտք՝ աշխարհում գործերը լավ չեն, իսկ Հայաստանում լավ են։
Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունը կարելի է բնական կամ օրինաչափ համարել՝ այն իմաստով, որ Սաֆարովի գործի մասին արդեն արտահայտվել են թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը, որոնցից մեկի հետ՝ քողարկված, մյուսի հետ` բացահայտ, ՀԱԿ առաջնորդը համագործակցում է «միասնական ընդդիմության» տրամաբանության շրջանակներում:
Ամեն ինչ, ըստ էության, թաքնված է Սերժ Սարգսյանի` ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ» արտահայտության մեջ: … Ս. Սարգսյանը՝ Քոչարյանի տրամաբանությամբ, հակադարձել է` «թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն իմ կուսակցություններն են»: Լայն իմաստով՝ այս հայտարարություններից ոչինչ չի փոխվում` թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն գործող նախագահի և նրա իշխանական համակարգի շահերը սպասարկող քաղաքական ուժերն են: Ե՛վ նախկինում, և՛ այսօր:
«Եթե մեկ մարդու գործ է, ապա ինչո՞ւ են էսպես խառնվել իրար: Այսինքն` մի հոգի հայտարարում ա, որ քաղաքում մթնոլորտը, իրավիճակը սրված է, և իրենք այդ պատճառով խառնվում են իրա՞ր: Իրենք միանշանակ տեսնում են, որ իրենց ուզած բրեժնևյան ժամանակների սցենարով չի ընթանում, որ իրենց ուզած թեկնածուն պետք է անցնի: Որոշակի խառնվածություն կա, և իրենք չէին սպասում, որ ժողովուրդը կարող է բողոքի ակցիա սկսել` դեմ քվեարկելով միակ թեկնածուին»:
… մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ: Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին: Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները:
«Եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»: