Աղվան Հովսեփյանը ոտքով հեռանում է ՀՀ գլխավոր դատախազության շենքից (Ֆոտոշարք)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողների մի քանի հարցերի պատասխանելուց հետո, շնորհակալություն հայտնեց բոլորին համագործակցության համար, ապա հանեց պիջակը, դրեց թեւի տակ եւ ծափահարությունների ներքո հեռացավ դատախազության շենքից:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ վերջինիս լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Հովսեփյանին՝ երկարամյա ծառայության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ ևս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության և իրավապահպան համակարգի հետագա զարգացման գործին: