Վ. Օսկանյանի նշած բոլոր խնդիրները՝ անորոշությունը, հույսի և արդարության բացակայությունը, առկա էին նաև այն ժամանակ, երբ ինքը ԱԳ նախարար էր: Ավելին, այդ խնդիրները ոչ միայն լուծում չեն ստացել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, այլև ավելի են խորացել: Իսկ հոդվածի սկզբում նշված պատմությունը տեղի է ունեցել հենց Ռ. Քոչարյանի օրոք:
Եթե որևէ մեկը ցանկանում է իրականում ապահովել ազատ ու արդար ընտրություններ, ապա պետք է ոչ թե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարի, այլ պայքարի ընտրակաշառքի, այն բաժանողների դեմ:Հիմա, սակայն, ՀԱԿ-ը պայքարում է երկու խոշոր ընտրակաշառատուներից միայն մեկի` ՀՀԿ-ի դեմ, ամեն կերպ նպաստելով մյուսի` ԲՀԿ-ի բարգավաճմանը: Այսինքն` մեծ հաշվով, հանդես գալով ընտրակաշառքի, ընտրությունների կեղծման դեմ, ՀԱԿ-ը միաժամանակ նպաստում է դրանց` բացահայտ կամ «վերլուծաբար» աջակցելով ԲՀԿ-ին: Այդ դեպքում ընտրական օրենսգրքի փոփոխությունները դառնում են ընդամենը «պարապ ժամանակի զբաղմունք»:
«Պուտինի սատարումը» հնարավորություն կտա իշխանությանն այլևս չսպասել ԲՀԿ-ի սատարմանը: Հակառակը` «Պուտինի սատարմամբ» կարելի է քրեական գործեր հարուցել այդ նույն սատարումին սպասող ԲՀԿ-ի ներկայացուցիչների նկատմամբ: Հետաքրքիր է` ինչպե՞ս կարձագանքեին իշխանությունները, եթե Արա Աբրահամյանն ու իր կառույցները հայտարարեին ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ որևէ այլ` իշխանության համար վտանգավոր թեկնածուի սատարելու մասին: Բնականաբար, կհայտարարեին, որ դա Հայաստանի ներքին գործերին միջամտելու չարակամ փորձ է, և նրա նկատմամբ կկիրառեին «Գնա տնից» ծրագիրը:
Մինչ Գագիկ Ծառուկյանը հապաղում կամ գուցե ժամանակ է ձգում, իշխանությունն ինտենսիվորեն աշխատում է նրա շուրջ «օղակը սեղմելու» ուղղությամբ: Բացառված չէ, որ ինչ-որ պահից Սերժ Սարգսյանը որոշել է, որ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի աջակցությունն իրեն պետք չէ, և անում է ամեն ինչ՝ Ծառուկյանին այնպես թուլացնելու համար, որ նա այլևս չմտածի մեծ հավակնությունների մասին, կամ որպեսզի այդ «թուլացումը» դառնա խաղաքարտ`Ծառուկյանի առաջադրման համար:
Իրականությունն այն է, որ Հայաստանը, ՀՀ քաղաքացիները կորցրել են առնվազն 4 տարի ժամանակ, որը որևէ խորհրդակցությամբ կամ ձերբակալությամբ վերադարձնել հնարավոր չէ: Ժամանակը, ի տարբերություն «ատկատներով» բյուջեից գրպանված փողերի, վերադարձման ենթական չէ:
Քաղաքականությունը նաև սխալներ գործելու ու այդ սխալներն ուղղելու արվեստ է: Եվ Տեր-Պետրոսյանը կարող է ուղղել իր սխալը` առաջին հերթին այդ մասին խոստովանելու ճանապարհով: Առանց դրա Կոնգրեսը` Լևոն Տեր-Պետրոսյանով ու, առավել ևս, առանց նրա` կամ վերջնականապես կքայքայվի, կամ կհայտնվի մարգինալ վիճակում:
168.am-ի տեղեկություններով, ռուսական «Роснефть» ընկերությունը ցանկություն ունի մտնել բենզինի հայկական շուկա և այդ հարցով արդեն դիմել է համապատասխան օղակներին։ Բանն այն է, որ թեպետ մեր երկրում թղթի վրա մրցակցություն է, սակայն հատկապես էներգակիրների ներկրման ոլորտը խիստ քվոտավորված է, և պատահական մարդիկ Հայաստան վառելիք չեն կարող ներմուծել։
Այս համաժողովն իսկապես խորհրդանշական է: Այն առումով, որ ներկայումս ՀՀ-ի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կարող է դառնալ «ՌԴ տարածաշրջաններից մեկը»` բառի ուղղակի կամ փոխաբերական իմաստով:
2009, 2010 և 2011թթ. կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար ամենաշատ գումարը ծախսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 18.214.100 ՀՀ դրամ և 10.300 ԱՄՆ դոլար: Նախարարության ծախսած ընդհանուր գումարը ՀՀ դրամով հավասար է մոտավորապես 22.334.100 ՀՀ դրամի:
Սերժ Սարգսյանը երկար տարիներ միշտ զբաղեցրել է բարձր պաշտոններ և փորձառու գործիչ է։ Միամտություն կլիներ կարծել, թե «պատժիչ» գործելաոճի վտանգներն ու հետևանքները հաշվարկած չի լինի։ Ու եթե գնացել է այս քայլին՝ սեփական թիմում թշնամիներ ձեռք բերելու ռիսկին, ապա դա նշանակում է, որ չափազանց լավ է ճանաչում այդ թիմին։ Հանգիստ է, քանի որ գիտի՝ թիմն ընդունակ չէ ընդվզման։
Արմանը մեկ շաբաթ ապրելով մանկատանը` գիշերներն աչքերը բաց է լուսացրել: Իր ու մոր տարածության մեջտեղում հայտնված տագնապը թափառում էր իր ու մոր արանքում: Վախից մեկ-մեկ կյանքից առաջ էր ընկնում, ու մարմնի սարսուռով զգում էր մենակության մեջ հայտնված մոր վերջին շունչը: Մանկատան պատերի մեջ հայտնված Արմանը շնչահեղձ էր լինում, երբ հանկարծ կյանքից առաջ էր ընկնում ու մորը կորցնելու վախի մղձավանջներից չէր կարողանում ազատվել: Մայրը` Մարինեն, որդուն մանկատուն ճանապարհելուց հետո, ինքն իրեն չներելու բարդույթից, ողբում էր: Ուզում էր 12 տարեկան որդուն պաշտպանել իր մահից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղն Աշխարհի առաջնության ընտրական փուլում խաղադաշտ դուրս կգա Իտալիայի դեմ։ Հայաստանում են և արդեն մարզվում են նաև մեր լեգեոներները, այդ թվում՝ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։ Չնայած հավաքականի գերհագեցած գրաֆիկին, «168 Ժամը» կարողացավ մի քանի րոպեանոց զրույց ունենալ Հենրիխի հետ։
Ծառուկյանը՝ դառնալով նախագահի թեկնածու, մեծապես տարանջատվելու է Ռոբերտ Քոչարյանից, ինչը ևս շատ ձեռնտու է իշխանությանը: Նույնը չի կարելի ասել Վարդան Օսկանյանի դեպքում, ով որպես թեկնածու՝ ավելի շատ լինելու է Քոչարյանի ներկայացուցիչը նախագահական ընտրություններում: Այս համատեքստում Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունը կարելի է դիտարկել՝ որպես իշխանության համար Ծառուկյանի թեկնածության շահեկանությունը հիշեցնելու փորձ: Շնորհակալ կլինի՞ իշխանությունը դրա համար Օսկանյանին, թե՞ ոչ՝ցույց կտան առաջիկա իրադարձությունները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը երեկվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շատ, չափազանց կարևոր, կարելի է ասել՝ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցի՝ Վրաստանի կողմից «Վրաստան՝ գինու բնօրրան» բրենդը Եվրամիությունում գրանցելուն։
Ցուցմունք չտալը գուցե Վ. Օսկանյանի պաշտպանների կողմից ընտրված մարտավարություն է: Սակայն, հաշվի առնելով այս գործի հնչեղությունը, քաղաքական երանգավորումը, այդ մարտավարությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ: Եթե, իհարկե, ինչպես նշեցինք, կալանավորումը ևս չի մտնում մարտավարության մեջ: Խոսքն այդ դեպքում, սակայն, ոչ թե իրավական, այլ քաղաքական մարտավարության մասին է: Անկախ ամեն ինչից` Վարդան Օսկանյանի գործը հազիվ թե երկար ժամանա մնա «կախակայված» վիճակում: Այն թե իշխանության, թե Օսկանյանի կողմից վերածվում է քաղաքական գործընթացների «դետոնատորի», որը պայթելու է հարմար պահի:
Որքան տարօրինակ, նույնքան էլ օրինաչափ է, որ, ի տարբերություն 2008թ. ընտրություններին նախորդող շրջանի, երբ բոլորը՝ իշխանությունները, քաղաքական դաշտը, հասարակությունը, սպասում էին Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին, այսօր սպասելիքները կապված են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Փոխվել է միայն այն, որ «սպասողների» շարքից դուրս է մնացել հասարակությունը, որի՝ սպասողի տեղը զբաղեցրել է ՀԱԿ-ը: Լ. Տեր-Պետրոսյանն՝ ինքը, «ասողից» դարձել է սպասող:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի Հանրապետության հիմնի՝ Մեր հայրենիքի երաժշտության իրական հեղինակի հարցը՝ Կանաչյա՞ն, թե՞ Գլազունով։ Խորհուրդ կտանք լսել հատկապես 1.06-1.37 հատվածը։։
Հետաքրքիր է՝ այդ դեպքում ո՞ւմ են նախընտրելու մեր իշխանությունները, ԵԺԿ-ի՞ն, որին անդամակցությունը խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացվում էր՝ որպես Հանրապետական կուսակցության մեծագույն ձեռքբերում, թե՞ ռուսներին, որոնց հետ մեր իշխանություններն օրգանական կապվածություն ու կախվածություն ունեն: Բնականաբար, ավելի հավանական է երկրորդ տարբերակը: Անգամ, եթե դրա արդյունքում ՀՀԿ-ին հեռացնեն ԵԺԿ-ից:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում միջին տրամաչափի ոչ մի չինովնիկ համարձակություն չունի ինքնագլուխ մեծ գումարներ գրպանել։ Սա ակնհայտ դարձավ մանավանդ Վազգեն Խաչիկյանի դեպքից հետո։ Մյուս կողմից՝ ոչ ոք չի հավատա, որ միջին կալիբրի չինովնիկն ապրում է զուտ աշխատավարձով՝ առանց կողմնակի եկամուտների։
Հիմա իրավիճակը սրվել է այն աստիճան, որ այս պայմաններում, նույնիսկ եթե վաղը Օսկանյանի անձեռնմխելիությունը ետ վերադաձնեն ու նրանից ներողություն խնդրեն, ԲՀԿ-ի կողմից գործող նախագահին սատարելը, մեղմ ասած, «ճիշտ չի հասկացվի»: Դա կնաշանակի ԲՀԿ-ի հեղինակության ուղղակի ոչնչացում, ինչից հետո նրա աջակցությունը Սերժ Սարգսյանին ոչ միայն չի օգնի, այլև ավելի կվնասի:
Մեզ համար մինչ այս պահը պարզ չէ՝ ո՞վ է այս բոյկոտի հեղինակը՝ ԲՀԿ կուսակցությո՞ւնը, թե՞ անձամբ Տ. Ուրիխանյանը։ Ոչ ԲՀԿ պաշտոնական կայքէջում, ոչ կուսակցության և ոչ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան անձնական էջերում այդ մասին որևէ պաշտոնական հայտարարություն չկա։ Ավելացնենք նաև, որ բոյկոտելու հայտարարությունը ԲՀԿ լրատվական ծառայությունն էլեկտրոնային փոստով ուղարկել էր լրատվամիջոցներին, այդ թվում նաև՝ «բոյկոտված» «168 Ժամին»։
Սերժ Սարգսյանի վերջին խորհրդակցությունները շատ արագ սկսեցին արդյունք տալ։ Ամեն օր՝ նոր բացահայտումներ, նոր ձերբակալություններ։ Երեկվա օրն էլ բացառություն չէր։ Այս անգամ խոշոր յուրացումներ է բացահայտել ՏՄՊՊՀ-ն՝ դեղորայքի շուկայում։ Սակայն հարցերը ոչ թե պակասում են, այլ ավելանում։
Զավեշտը հասել է նրան, որ ԲՀԿ-ականները հայտարարում են, թե Օսկանյանի ու իրենց նկատմամբ հետապնդում է իրականացվում, որ դա պատվեր է, սակայն որևէ մեկը չի համարձակվում ասել` ում կողմից: Սերժ Սարգսյանի անունը ԲՀԿ-ի համար տաբու է, իսկ տաբուները երբեմն զոհողություններ են պահանջում: Վարդան Օսկանյանի օրինակը` վկա:
Անկախ նրանից՝ իրակա՞ն են ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները, թե՞ թատերականացված ներկայացում` երկու դեպքում էլ մնացած ուժերը ոչ թե սեփական քաղաքականություն են իրականացնում, այլ իրենց գործողությունները պայմանավորում են նախկին կոալիցիոն գործընկերների քայլերով:
168.am-ի հարցին, թե Դուք դե՞մ էիք «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագրի ընդունմանը, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Մենք կողմ ենք մեր Հանրապետության պետականության անկախությանը: Կարծում եմ, ովքեր կողմ են քվեարկել, դեմ են քվեարկել անկախությանը»:
Անկախ նրանից, թե իրականում վերը նշված տարբերակներից որն է ճիշտը` դրանք բոլորը վկայում են մի բանի մասին` Հայաստանում պատգամավորների մեծամասնությունը զրկված է սեփական կարծիք, տեսակետ, դիրքորոշում ունենալու սահմանադրական իրավունքից, և «գաղտնի քվեարկության» ինստիտուտն ընդամենը ձևականություն է:
Հայաստանը հաստատուն քայլերով մոտենում է այն վիճակին, որ Արտգործնախարարություն` որպես պետական կառավարման մարմին, այլևս պետք չէ: Ո՞րն է ընդհանրապես Արտգործնախարարության ֆունկցիան, եթե իրականում աշխարհի հետ մեր հարաբերությունները պայմանավորված են Ռուսաստանի դիրքորոշմամբ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում վճռորոշը Ռուսաստանի խոսքն է, հայ-թուրքական հարաբերություններում ևս, իսկ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում խոսքին փոխարինում է «բղավոցը»:
Առավել հետաքրքիրն ընդդիմության պահվածքն էր, որն արտահայտվեց քվեարկության ձևով: Միակ խմբակցությունը, որ միանման քվեարկություն արձանագրեց, «Ժառանգությունն» էր` իր երկու անդամներով: Այս խմբակցությունից խորհրդարանում ներկա էին Ալեքսանդր Արզումանյանը, ով մի քանի անգամ հանդես է եկել այս համաձայնագրի անորոշ ձևակերպումների և այս ձևով ընդունման վտանգավորության դեմ, և խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը:
Նրանց բոլորին, բացի փողից ու իշխանությունից, միավորում է նաև գիտելիքի նկատմամբ ատելությունը, գիտելիքի հետ օրգանական անհամատեղելիությունը: Նրանք բոլորը «մարտնչող տգիտության զինվորներ են»: Այս պայմաններում Գիտելիքի օրվա առիթով Հովիկ Աբրահամյանից պարգևներ ու շնորհակալագրեր ստացող ուսուցիչներն անուղղակիորեն միանում են այդ բանակին: Միանում են` չընդվզելով, միանում են` նույն հարմարվողականությամբ, որով առաջխաղացման են հասնում Հայաստանի իշխանական համակարգում:
Ձեռնափայտով տատիկը գլխապատառ գալիս է ընդառաջ ու չկարողանալով հիվանդ ոտքով մարմնի հավասարակշռությունը պահպանել, ընկնում է: Իր անօգնական վիճակից սկսում է բարձրաձայն լաց լինել ու բղավում է. «Քեզ էնքան եմ ման եկել, որ արդեն խելագարվում էի: Իմացա, որ էս կողմերում ես՝ եկա, որ քեզ իմ տուն բերեմ: Հարևաններս ասում են, իբր քեզ զանգել, կանչել են, սպասում եմ, սպասում եմ… Արդեն խելագարվում էի սպասելով, աղջիկ ջան, էս ո՞ւր ես ախր, ո՞ւր ես, գիտե՞ս ինչքան եմ սպասել, որ գաս»: