
Սակագների բարձրացումը չեղարկելու որոշում առայժմ չկա. Երվանդ Զախարյան

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարվեց, որ ասուլիս են տալու ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Սակայն որոշ ժամանակ անց լրագրողների հետ հանդիպեց միայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, իսկ Ռ.Նազարյանն ու Ե.Զախարյանը փորձեցին կառավարության հետնամուտքից հեռանալ:
Ռ.Նազարյանը լրագրողների հարցերին չպատասխանեց, իսկ Ե.Զախարյանը հայտարարեց, թե ՀԾԿՀ որոշումը չեղարկելու որոշում չկա և չի էլ լինի, ապա անմիջապես հավելեց ու շեշտեց, որ ԱՌԱՅԺՄ չկա նման որոշում:
Ըստ նրա՝ որոշումը չեղարկելը պահանջելն այլ է, մեխանիզմի առակայությունը՝ այլ. «Ես նման մեխանիզմ չգիտեմ, որ այդ որոշումը կարելի է չեղարկել: Բացի դրանից, եթե անգամ չեղարկվի, պետք է լինի համապատասխան միջոցներ՝ կոմպենսացնելու այն վնասները, որոնք եղել են այս ժամանակահատվածում: Այդ միջոցները կառավարութունն այսօր չունի»: