Բաժիններ՝

«Երևանում ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի բանակցային սեղանի շուրջ, ինչպես առաջարկել է Սերժ Ազատիչ Սարգսյանը». Իվան Վոլինկին

«Երևանում ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի բանակցային սեղանի շուրջ»,- այս մասին այսօր լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` անդրադառնալով Բաղրամյան պողոտայում այս օրերին ծավալվող իրադարձություններին: Նա նշեց, որ ներկայիս իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում, չեն կարող լինել այլ տարբերակներ:

Ավելին, ըստ Վոլինկինի, իրավիճակը կարող է կարգավորվել միայն բանակցային սեղանի շուրջ, «ինչը ոչ մեկ անգամ արդեն առաջարկել է ՀՀ նախագահ Սերժ Ազատիչ Սարգսյանը»:

«Մենք հանդես ենք գալիս այն կողմից, որ Երևանում և ընդհանրապես Հայաստանում լինի կայուն իրադրություն, մենք հանդես ենք այն բանի կողմից, որ այստեղ հակամարտություններ չլինեն, Հայաստանը կարող է զարգանալ միայն կայունության պայմաններում»,- այսպես ավարտեց իր խոսքն Իվան Վոլինկինը` կտրականապես հրաժարվելով այլ հարցերի անդրադառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս