Հանրաքվեի շտաբը ղեկավարելու է Հովիկ Աբրահամյանը
«Քննարկել ենք ՀՀԿ մասնակցությունը, շտաբի ձևավորման խնդիրները հանրաքվեի հետ կապված, կուսակցության նախագահը հանձնարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձևավորել և ղեկավարել շտաբերը: ՀՀ վարչապետն արդեն մոտ օրերս կձևավորի իր գործընկերների հետ այդ շտաբերը»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ Հովիկ Աբրահամյանին շտաբը ղեկավարելու խնդրում չի խանգարում վարչապետ լինելու հանգամաքը, «Հանրաքվեի մասին» օրենքը հնարավորություն է տալիս իրականացել և՛ իր գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները, և՛ հանրաքվեի շտաբի պետի գործառույթները, այսինքն՝ ՀՀ վարչապետն արձակուրդ չի մեկնելու: