Հերթական խայտառակությունը՝ ՇՊՀ-ում. ո՞ւր է նայում ռեկտորը

Շիրակի պետական համալսարանից (ՇՊՀ) 168.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հերթական խայտառակ միջադեպն է գրանցվել ԲՈՒՀ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում:

Շուրջ երկու շաբաթ առաջ պատմության բաժնի երկու ուսանող փոխադարձ հայհոյանքներով իրար են ծեծել, բայց այդ մասին լռում են ռեկտոր Երվանդ Սերոբյանը և ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Աիդա Գարեգինյանը:

Զարմանալին այն է, որ ամբողջ համալսարանում տեսախցիկներ են տեղադրված, և այդ խայտառակությունը փորձում են կոծկել այնպես, ինչպես ծածկադմփոց արեցին 2025թ. դեկտեմբերի վերջին Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի տարածքում տեղի ունեցած պատմության բաժնի այլ ուսանողների բացահայտ խայտառակ ծեծկռտուքն ու հայհոյանքները:

Վերջին կռիվը, մեր տեղեկություններով՝ տեղի է ունեցել «Հայոց պատմություն» դասընթացի քննության ժամանակ, իսկ կռիվն իր կաբինետում թեժացրել է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Լևոն Մարտիրոսյանը, որի կինը դասավանդում է վերոնշյալ դասընթացը:

Կարդացեք նաև

Նշենք, որ այդ դեպքում ռեկտորը նկատողություն է տվել ուսանողներին, հանդիպել է ուսանողների ծնողների հետ, բայց խիստ մտահոգ է եղել, որ իր ընկերոջ՝ Լևոն Մարտիրոսյանի անունը չշրջանառվի:

Սակայն օրեր առաջ տեղի ունեցած նոր ծեծկռտուքը կրկին վկայում է այն մասին, որ նախկին ԱԱԾ-ականի կին Աիդա Գարեգինյանը, որի ղեկավարած ֆակուլտետի մեջ է մտնում նաև Պատմության բաժինը, չի կարողանում վերահսկել իրավիճակը և զբաղված է միայն վարձավճարների հավաքագրումով:

Համալսարանում անհանգստանում են, որ այս բարձիթողի վիճակը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, որովհետև ֆակուլտետի կառավարումն արդեն 4 տարի ճգնաժամի մեջ է, և դեկանի պաշտոնակատարը, որի բարեկամն իրավապահ համակարգում բարձր պաշտոն ունի, չի տիրապետում իր լիազորություններին՝ զբաղված լինելով մանր ինտրիգներով և հպարտանալով իր «գերմարտական ահարկու» խառնվածքով:

ՇՊՀ-ում համառ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Աիդա Գարեգինյանի հիմնական զբաղմունքը, բացի վարձավճարների հավաքագրումից, այս կամ այն թույլ ուսանողին անվճար համակարգ փոխադրելն է, ուսանողներից մեկի ծնողին հայհոյախառն sms ուղարկելը և այլն:

Ռեկտորն այս ամենը «չի տեսնում», քանի որ Գարեգինյանը համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է՝ զարմանալիորեն այդ պաշտոնը համատեղելով ֆակուլտետի խորհրդի նախագահի լիազորությունների հետ՝ իր համար դրանից բխող հետևանքներով:

ԲՈՒՀ-ում անհանգստացած են բարձրագույն կրթական հաստատությանը ոչ բնորոշ կարգապահության այս մակարդակով, մտահոգություն ունեն, որ ամենաթողությունը նոր, անդառնալի հանգրվանի կհասցնի ՇՊՀ-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031