Ինչ են վստահեցրել ՀՀ իշխանություններն Իրանին․ անդրադառնում է իրանցի վերլուծաբանը

«Իրանի համար Հայաստանի ներկայիս զարգացումների հետ կապված՝ կարևոր է երկու բան»,- 168am-ի հետ զրույցում այս մասին ասաց Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի (IRAS) փոխտնօրեն, իրանցի վերլուծաբան Արմինա Արմը` անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ֆոնին հայ-իրանական հարաբերություններին։

Նա նշեց, որ Հայաստան-Իրան հարաբերությունները լավագույններից են, ամենաբարեկամականը։ Ըստ նրա՝ Հայաստանն Իրանի ամենալավ հարևաններից է, կան նաև ամուր կապեր ժողովուրդների միջև։ «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի՝ Իրանի դեմ հարձակումից հետո Հայաստան-Իրան հարաբերությունները նույնն են՝ բարեկամական, առանց էական տարաձայնությունների ու անհանգստացնող հարցերի։ Չկա որևէ խնդիր մեր երկրների միջև, և հուսամ՝ սա շարունակական կլինի»,- ասաց Արմինա Արմը։

Նա նշեց, որ Իրանը ողջունում է ցանկացած խաղաղ գործընթաց ռեգիոնում, խաղաղությունն Իրանին ևս ձեռնտու է։

«Լավ է, որ երկար թշնամությունից հետո կլինի խաղաղություն։ Կան որոշ անհանգստություններ՝ կապված Թրամփի ուղու վերաբերյալ, Իրանը խնդիրներ է տեսնում, բայց երկու երկրները նաև սերտ շփման մեջ են միմյանց հետ այս պրոյեկտի հետ կապված ևս, և Իրանի կարմիր գիծն այն է, որ պատմական սահմանը Հայաստանի ու Իրանի միջև պետք է անվտանգ, անփոփոխ մնա։ Մենք պետք է տեսնենք մանրամասները գործընթացի, թե ինչ է տեղի ունենում, բայց խնդիր խաղաղության գործընթացի հետ կապված չկա, Իրանն այն ողջունում է, և դա դրական է տարիների թշնամությունից հետո»,- ասաց իրանցի վերլուծաբանը։

Կարդացեք նաև

Իրանի համար, նրա խոսքով, կարևոր է երկու բան՝ Հայաստանի հետ կապված։ «Սահմանը, այն պետք է բաց մնա, և երկրորդը՝ սահմանի հարևանությամբ ԱՄՆ ներկայության հարցը «Թրամփի ուղու» կառուցման և այլնի ընթացքում։ ՀՀ ներկայացուցիչները սերտ կապի մեջ են Իրանի կառավարության հետ, նրանք վստահեցրել են իրանցիներին, որ անհանգստանալու առիթ չի լինելու և սահմանի հարևանությամբ չի լինելու ռազմական ներկայություն»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031