Հայաստանից 10 մլրդ դոլարի արտահոսքին Վ.Բաղդասարյանը չի հավատում` փաստեր չկան։ «Բայց համաձայն եմ, որ լայնածավալ, խոշոր չափերի հասնող կոռուպցիան կարող է իրոք յուրաքանչյուր երկրի համար նաև անվտանգության խնդիր առաջացնել»։
«Եթե նախարարները հանդիպեն, բնականաբար, հնարավորություն կստեղծվի քննարկել մեխանիզմների հարցը։ Եթե չհանդիպեն, կարելի է ենթադրել, որ այս հարցում լուրջ անհամաձայնություն կա, և հենց այս հարցն է բանակցային գործընթացը մղել փակուղի»,- ասաց Զաշտովտը։
Սոցիալական բնակարանների վերաբերյալ կառավարության ծրագրի շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են: Այս մասին այսօր ԱԺ-ում 168.am-ի հարցին ի պատասխան ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա երկար ներկայացրեց առկա վիճակը և առաջարկվող լուծումների մի մասը և ընդհատեց իր ելույթը՝ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվելով՝ շարունակի՞, թե՞ ոչ:
Դեկտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը:
«Ընդդիմությունը հաղթելու որևէ հնարավորություն չունի», «Ընդդիմությունը թող մտածի խորհրդարանում ընդհանրապես լինել-չլինելու մասին», «Իշխանության հաղթանակն ապահովված» է։
Հայաստանում որևէ մենաշնորհ գոյություն չունի: Այս մասին դեկտեմբերի 7-ին Գյումրիում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին: Կարեն Կարապետյանը հավաստիացրեց, որ յուրաքանչյուր ոք կարող է ներկրել այն, ինչ ուզում է:
«ԵՏՄ մտնելով՝ մենք մեզ սահմանափակե՞լ ենք՝ ԵՄ-ի հետ առնչվելու, առևտուր անելու, շփվելու, ինվեստիցիա անելու. չէ՛ իհարկե: Կառավարության մյուս ծրագրերում էլ ԵՄ մասը նույն տեղում է, ուղղակի 14 թիվը ֆիքսված չէ. համենայնդեպս, ԱԳՆ-ից ինձ այդպես են պատասխանել»:
«Եթե իրադարձությունները ձեր հարազատ կուսակցության համար ընթանան բարենպաստ սցենարով, և, օրինակ՝ ձեր կառավարությունը հանկարծ շարունակի գործել, կարո՞ղ եք արդյոք դուք երաշխավորել երկու բան. առաջին՝ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի և գազի սակագները չեն բարձրանա, և երկրորդ՝ ՀՀ-ն այս էժանացման համար չի վճարի ինչ-որ ռազմավարական օբյեկտով, շահով, հեռանկարով»:
«Ինչի՞ եմ, դեմ, համարում եմ՝ դա լուծում չէ, որովհետև իրականում դա, իմ կարծիքով՝ խթանում է այն մարդկանց մղումները, որ մտածում են՝ դուրս գան երկրից, մի քանի տարի դրսում լինեն, կվերադառնանք՝ փողը կվճարենք։ Որպես Պաշտպանության նախարար՝ չեմ կարող ոգևորությամբ վերաբերվել դրան»,- ասաց նախարարը։
168am-ի բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ, բանակցային հերթական՝ 7-րդ փուլը կկայանա հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 13-14-ին, Բրյուսելում։ Մեզ նաև փոխանցեցին, որ հայկական պատվիրակության կազմում կլինի նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
2016 թվականի հունվար-հոկտեմբերին, ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր են փոխանցել 641.1 մլն դոլար։ Ի տարբերություն ներհոսքի` դրամական միջոցների արտահոսքն աճել է 43.1 մլն դոլարով կամ 7.2%-ով։
Ալեքսանդր Ռարի խոսքով` ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ԼՂ հակամարտությունն ամենևին էլ սառեցված չէ, և իրավիճակը կարգավորելու կամ սառեցնելու համար որոշակի քայլեր են անհրաժեշտ։
«Վերջին տարիներին սրա նման իրավիճակներ շատ ենք ունեցել, երբ միշտ ասել եմ, որևէ միջազգային ատյանում ընդունված փաստաթղթի կամ որևէ նման զեկույցի օգտագործումը մեր ձեռքում է, արդյունք է տալիս հետևողական, ամենօրյա աշխատանքով ներկայացումն ու հիշեցումը»։
«Դա նշանակում է, որ ռազմական գործունեությունը, որոշումները կայացվելու են միացյալ կերպով, հենց այդ պատճառով էլ անվանվում է միացյալ։ Ուստի, եթե ոմանք ունեն մտահոգություններ, ապա դրանք կոնկրետ այն մարդկանց ուղեղներում են, որոնք լիովին չեն հասկանում` դա ինչ է ու ինչի համար է նախատեսված»:
«Ամեն ինչ շատ պարզ է։ Եթե ընթանում են բանակցություններ, ուրեմն դրանք չեն հակասում նոր միությանը, քանի որ Հայաստանը վերսկսել է բանակցությունները՝ լինելով այդ միության անդամ»։
«Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը։
«Ինչ-որ բան եք բացատրում 90-ականների կեսերից։ Դուք մեզնից 10-15 տարի երիտասարդ եք, ժամանակին մենք էինք դա ձեզ սովորեցնում…»:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչը սփյուռքահայերին` ՀՀ բանկերում 1000-ական դոլար դնելու մասին, պտուղներ է տալիս: Այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Հ.Հակոբյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք արձագանք կա՞ իր կոչին:
«Ինչո՞ւ է աղմկում Ալիևը: Շատ պարզ է` ինչու է աղմկում: Աղմկում է, որովհետև բանակցային գործընթացում ոչ դրական իրավիճակում է գտնվում, փակուղի է մտել հենց Ադրբեջանի պատճառով, և միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը»:
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է։ Քաղաքականություն։ Որպես ընդդիմություն։ Այսինքն՝ ժողովրդի կողք։ Նա ոչ թե վերադառնում է, այլ նրան վերադարձնում են։ Տասնյակ-հազարավորները՝ իրենց խնդրանքներով։ Տասնյակ-հազարավորների մեջ, իհարկե, չի լսվում ամենակարևոր խնդրանքը՝ իշխանության խնդրանքը։
«Հայ-ռուսական միացյալ խմբավորումը նախատեսված է անվտանգության այնպիսի մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման համար, որոնք կարող են ակտուալ լինել Հայաստանի և Ռուսաստանի համար Կովկասյան տարածաշրջանում։ Դա կարևոր գործոն է Հայաստանի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից՝ աճող ռիսկերի ու սպառնալիքների պայմաններում, այդ ռիսկերն ամենուր են»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպման է հրավիրել ԶԼՄ-ների ղեկավարներին: Այս պահին նա պատասխանում է նրանց հարցերին:
Հաջորդ տարվա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական ցուցակի առաջին համարները դեռևս հայտնի չեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք 15-20 տարի մի քաղաքականություն տարել ենք աստիճանաբար, եկել-հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է հաջորդ քայլը կատարենք, փորձենք քննիչի ու նախաքննական մարմնի ինքնուրույնությունը, անկախությունն ապահովենք, մենք հիմա այսպես մի թեթև հարվածով մի լուրջ քար ենք գլորում այդ անիվի տակ։ Ինչի՞ համար»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը։
Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանն իր վերադարձի հարցը համաձայնեցրե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Ն.Զոհրաբյանը հորդորեց բոլոր հարցերն ուղղել Գ.Ծառուկյանին. «Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, և ես բարոյապես կոռեկտ չեմ համարում քննարկել և վերլուծել մարդիկ մարդկային հարաբերություներում ինչ են քննարկում և ինչ չեն քննարկում»:
Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ տրանսֆերտների ներհոսքը կրճատվել է 138.4 մլն դոլարով կամ 10.4%-ով:
«Եթե ավելացնում ենք ծախսերը, դրան համապատասխան պետք է ավելացնենք ֆինանսավորման աղբյուրները»:
Հարցերից առաջինը հետևյալն էր՝ ինչպե՞ս եք վերաբերվում դոլարային միլիոնատեր պաշտոնյաների առկայությանը
«Հայտնի չէ, թե արդյո՞ք Չավուշօղլուին կհաջողվի փոփոխություն մտցնել ադրբեջանական դիրքորոշման մեջ, դա կախված կլինի նրանից, թե ինչ կառաջարկվի դրա փոխարեն, այնուամենայնիվ, ոչ մի նոր բան, քանի որ բոլոր հնարավոր առաջարկները կարգավորման գործընթացի վերաբերյալ արվել են»